https://arm.sputniknews.ru/20220419/rus-khaghaghapahnern-arcakhum-hretanajin-dirq-en-vnasazertsel--41075227.html
Ռուս խաղաղապահներն Արցախում հրետանային դիրք են վնասազերծել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրետանային դիրք են վնասազերծել
Sputnik Արմենիա
Ականազերծման աշխատանքների ժամանակ զինվորականները ոչնչացրել են երկու հաուբից և դրանց 60 արկը։ 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T21:33+0400
2022-04-19T21:33+0400
2022-04-19T22:55+0400
խաղաղապահներն արցախում
արցախ
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40282392_83:180:1280:853_1920x0_80_0_0_fd8abf96dc98d7623ae0be2d69dddbdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները վնասազերծել են մեկ հրետանային դիրք։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը։«Այսօր ինժեներական աշխատանքների իրականացման ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը հրետանային դիրք է վնասազերծել Ճարտար գյուղի շրջանում։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է երկու 152 մմ-անոց հրետանային զենք և 60 զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ:Ընդհանուր առմամբ` Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ընթացքում զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2 369,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40282392_219:138:1172:853_1920x0_80_0_0_3f6cfe33931caee7c7be3a8adfa363e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում հրետանային դիրք են վնասազերծել
21:33 19.04.2022 (Թարմացված է: 22:55 19.04.2022) Ականազերծման աշխատանքների ժամանակ զինվորականները ոչնչացրել են երկու հաուբից և դրանց 60 արկը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները վնասազերծել են մեկ հրետանային դիրք։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը։
«Այսօր ինժեներական աշխատանքների իրականացման ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը հրետանային դիրք է վնասազերծել Ճարտար գյուղի շրջանում։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է երկու 152 մմ-անոց հրետանային զենք և 60 զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ` Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ընթացքում զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2 369,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: