00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Էդգար Ղազարյան
Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել․Ղազարյան
19:08
2 ր
Արմեն Սիմոնյան
Մեր մոտեցումն այն է, որ Երեւանի տրանսպորտը չպետք է մտնի այլ բնակավայր․Սիմոնյան
19:11
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարվածել են Ճապոնիայի անշարժ գույքի շուկային

© Sputnik / Vladimir Pesnya / Անցնել մեդիապահոցՏոկիո
Տոկիո - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Տոկիո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միայն այս տարվա մարտին փայտանյութի գները բարձրացել են 60%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցները, սկսում են իրենց ազդեցությունը թողնել Ճապոնիայի անշարժ գույքի շուկայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական «Ասախի» պարբերականին։
Մասնավորապես, դժվարությունները կապված են ալյումինի համաշխարհային գների, ինչպես նաև փայտանյութի և անտառանյութի գների սրընթաց աճի հետ։
Ճապոնիայի բանկի տվյալների համաձայն՝ այս տարվա մարտ ամսին փայտանյութի գները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 60 տոկոսով բարձրացել են:

«Դրա հիմնական պատճառը, այսպես կոչված, «փայտե շոկն է», որը պայմանավորված է կոնտեյներային մատակարարումների անբավարար ծավալներով, ինչպես նաև ԱՄՆ-ում փայտանյութի պահանջարկի վերականգնմամբ։ Նաև «ուկրաինական շոկի» ազդեցությունն արդեն սկսում է կայուն դրսևորվել»,- գրում է հրատարակությունը:

Ճապոնիա ներկրվող փայտանյութի 80%-ը Ռուսաստանից էր: Սակայն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին գործարքների իրականացումը դժվարացել է, ինչը զգալիորեն բարդացրել է փայտանյութի ներկրումը։
Բացի այդ, մարտին ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել էր Ռուսաստանից ոչ բարեկամական երկրներ անտառանյութի որոշ տեսակների արտահանումը, այդ երկրների թվում էր նաև Ճապոնիան։ Ապրիլի 19-ից ուժի մեջ է մտել նաև ՌԴ-ի նկատմամբ Ճապոնիայի պատժամիջոցների նոր փաթեթը, որը ներառում է Ռուսաստանից 38 ապրանքատեսակների, այդ թվում՝ ալկոհոլի ու փայտանյութի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելքը:
Հետևաբար, զարմանալի չէ, որ այդ ֆոնին կաճեն նաև պատրաստի տների գները։
Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի 18 խոշորագույն բանկերի դեմ
Լրահոս
0