https://arm.sputniknews.ru/20220419/pajtjunner-qabulum-25-mard-e-zvohvel-41043901.html
Պայթյուններ Քաբուլում. 25 մարդ է զոհվել
Պայթյուններ Քաբուլում. 25 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները թույլ չեն տալիս ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով լուսաբանել միջադեպը: 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T12:26+0400
2022-04-19T12:26+0400
2022-04-19T12:32+0400
քաբուլ
պայթյուն
զոհ
վիրավոր
աֆղանստան
թալիբներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/10/37587021_0:77:1600:977_1920x0_80_0_0_7168181dcc54be99e6a30cb7df025118.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմտյան մասում մի քանի պայթյունների հետևանքով 25 մարդ է զոհվել, հաղորդում է տեղական Aamaj News գործակալությունը:Գործակալության տվյալներով՝ զոհերի և տուժածների մեծ մասը Աբդուլ Ռահիմի անվան դպրոցից են, որի մոտ տեղի է ունեցել պայթյուններից երկուսը: Հաղորդվում է նաև «Մումտազ» դպրոցի մոտ ևս մեկ պայթյունի մասին:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաբուլի արևմտյան մասում գտնվող երկու կրթական հաստատությունների տարածքում մի շարք պայթյուններ են որոտացել, դրանց պատճառը դեռ հայտնի չէ: Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, պայթյունի վայրը շրջափակել են թալիբները:Թալիբները հայտարարել են, որ 80%–ով ավարտել են հարյուրհազարանոց նոր բանակի ստեղծումը
քաբուլ
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/10/37587021_177:0:1600:1067_1920x0_80_0_0_41da84b105a72809b42cfc56eb6627b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաբուլ, պայթյուն, զոհ, վիրավոր, աֆղանստան, թալիբներ
քաբուլ, պայթյուն, զոհ, վիրավոր, աֆղանստան, թալիբներ
Պայթյուններ Քաբուլում. 25 մարդ է զոհվել
12:26 19.04.2022 (Թարմացված է: 12:32 19.04.2022) «Թալիբան» շարժման ներկայացուցիչները թույլ չեն տալիս ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով լուսաբանել միջադեպը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմտյան մասում մի քանի պայթյունների հետևանքով 25 մարդ է զոհվել, հաղորդում է տեղական
Aamaj News գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ զոհերի և տուժածների մեծ մասը Աբդուլ Ռահիմի անվան դպրոցից են, որի մոտ տեղի է ունեցել պայթյուններից երկուսը: Հաղորդվում է նաև «Մումտազ» դպրոցի մոտ ևս մեկ պայթյունի մասին:
Դեպքի վայրում գտնվող լրագրողները նշում են, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները (ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն) թույլ չեն տալիս ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով լուսաբանել միջադեպը: Aamaj News-ի թղթակիցները թալիբների պահվածքը «կոպիտ» են անվանել, քանի որ նրանք մի քանիսից առգրավել են տեսախցիկներն ու սարքավորումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաբուլի արևմտյան մասում գտնվող երկու կրթական հաստատությունների տարածքում մի շարք պայթյուններ են որոտացել, դրանց պատճառը դեռ հայտնի չէ: Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, պայթյունի վայրը շրջափակել են թալիբները: