00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են նվազել կուտակված կենսաթոշակային հաշիվները. մասնագետի պարզաբանումը

© Sputnik / Andranik GhazaryanԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Բաժանորդագրվել
ԿԲ Արժեթղթերի կարգավորման շուկայի բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պարզաբանել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ քաղաքացիների կուտակային հաշիվներում ու որքանով դրանք կարող են ռիսկային լինել։
Հայաստանի հարկատուներից շատերը վերջին օրերին, իրենց կուտակային կենաթոշակային հաշիվները ստուգելով, կուտակված գումարների որոշակի նվազում են հայտնաբերել, ինչը դժգոհությունների ու մտավախությունների առիթ է դարձել։
Սոցիալական հարթակներում անգամ կատակում են, թե այսպես շարունակվելու դեպքում տարիներ անց ոչ թե արժանապատիվ թոշակ կստանան, այլ մի բան էլ պարտք կմնան կենսաթոշակային ֆոնդերին։
Խնդրի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով Sputnik Արմենիան զրուցել է ԿԲ Արժեթղթերի կարգավորման շուկայի բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ, որը հաստատեց, որ 2022թ–ի առաջին եռամսյակի վերջի տվյալներով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների գներն իսկապես նվազել են։ Բայց մասնագետը վստահեցնում է` տարօրինակ ոչինչ չկա։ Ավելին` խորհուրդ է տալիս երեք ամսվա նվազումը ցավագին չընդունել։
«Կենսաթոշակային ֆոնդերը օրական կտրվածքով իրենց ակտիվները վերագնահատում են, դա օրենսդրության պահանջ է, և արտահայտում են այդ օրվա շուկայական գներով։ Այս տատանումները ոչ թե իրական վնաս են, այլ ուղղակի վերագնահատման արդյունք»,– ասաց Շահնազարյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ խնայողությունների գործիքներ են, ուստի, դրանց կատարողականը գնահատելիս, պետք է առաջնորդվել ոչ թե կարճաժամկետ արդյունքներով, օրինակ` օրական, եռամսյակային ու նույնիսկ տարեկան, այլ ավելի երկարաժամկետ կտրվածքով։
Հայաստանում կենսաթոշակային կուտակայիան համակարգի ներդրման պահից, Վիգեն Շահնազարյանի հաշվակով, շուրջ 32 եռամսյակ է անցել։ Դրանցից բացասական եկամտաբերությամբ են եղել միայն 5-6-ը։ Անգամ 2020թ–ի ճգնաժամային տարում, երբ մարտ ամսվա վերջին ամբողջ աշխարհում ֆինանսական ակտիվների գները կտրուկ նվազել էին, տարեվերջին կենսաթոշակային ֆոնդերը 11 տոկոս տարեկան եկամտաբերություն ապահովեցին։
Այս պահին կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շուրջ 8 տոկոս է` 2020–ի վերջի համեմատ 3 տոկոսով ցածր։
Այս նվազումը Շահնազարյանը բացատրում է նույն ժամանակահատվածում պետական ու արտասահմանյան պարտատոմսերի գների նվազմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է շուկայում տոկոսադրույքների աճով` չբացառելով, որ մոտ ապագայում այս ցուցանիշը դարձյալ կարող է աճել։
Այդուհանդերձ, եթե քաղաքացին գոհ չէ իր ընտրած ֆոնդի աշխատանքից ու եկամուտներից, ցանկացած պահի կարող է իր վճարումները այդ պահից սկսած անվճար տեղափոխել մեկ այլ ֆոնդ` արդեն կուտակած գումարը թողնելով նախկին ֆոնդում։ Կամ կարող է տեղափոխել ամբողջ գումարը` և՛ կուտակվածը, և՛ նոր վճարումները` փոխելով ֆոնդի կառավարչին։ Բայց այս գործողությունը կարող է անվճար կատարել տարվա մեջ միայն մեկ անգամ։
«Բայց աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կարճաժամկետ արդյունքներից ելնելով ֆոնդը փոխելու որոշումների մեծ մասը սխալ են դուրս գալիս, որովհետև նախորդ տարվա կատարողականը դեռ չի նշանակում, թե նույնը կկրկնվի հաջորդ ժամանակահատվածում»,– ասաց Շահնազարյանը նշելով, որ որոշակի հատվածում նվազում ունեցած ֆոնդերը հաճախ ոչ միայն վերականգնում են իրենց եկամտաբերությունը, այլև նույնիսկ ավելացնում` քաղաքացուն ստիպելով զղջալ կատարած ընտրության համար։
Կենսաթոշակային ֆոնդերը քաղաքացիներից ստացած գումարները ներդրում են աշխարհի տարբեր երկրների կազմակերպություններում, բանկերում, ուստի դրանցից մեկում առաջացած որևէ ռիսկ կամ ցածր եկամտաբերություն չնչին ազդեցություն է ունենում ֆոնդի ընդհանուր եկամտաբերության վրա։ Ներդրումների այս դիվերսիֆիկացիան էլ հենց ֆոնդերի ապահովության հիմնական երաշխիքն է հանդիսանում։
Բացի այդ, ֆոնդերի բոլոր գործարքների նկատմամբ նաև պետական վերահսկողություն է իրականացվում` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով։
ԵԱՏՄ-ում ստաժն ու կենսաթոշակային հատկացումները էլեկտրոնային եղանակով են հաշվարկվելու
«Եթե որևէ գործարք կա, որը չի բխում տվյալ ֆոնդի կանոններից կամ հակասում է ՀՀ օրենսդրությանը, կենտրոնական դեպոզիտարիան այդ գործարքին իր համաձայնությունը չի տա»,– նշում է Շահնազարյանը։
Հայաստանում կենսաթոշակային կուտակային համակարգը ներկայացված է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ, «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» ՓԲԸ ու«Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կողմից կառավարվող 8 ֆոնդերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր եկամտաբերության ու ռիսկայնության ցուցանիշը։ Ընդ որում, որքան բարձր է ռիսկը, այնքան ավելի բարձր է եկամուտը։ Ընտրել բարձր ռիսկ ու բարձր եկամուտ, թե կայունություն, բայց համեմատաբար ցածր եկամուտ՝ որոշում է քաղաքացին։
Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014թ–ից։ Կուտակային բաղադրիչը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համար։
ՀՀ քաղաքացիներն անցած 8 տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդերում շուրջ 500 մլրդ դրամի գումար են կուտակել, որը ՀՀ ՀՆԱ–ի շուրջ 7 տոկոսի չափ է։ Հաշվի առնելով համակարգի համեմատաբար նոր լինելը` Վիգեն Շահնազարյանը հույս հայտնեց, որ այդ գումարներն ու դրանց կշիռը ՀՀ տնտեսության մեջ աստիճանաբար աճելու են։
Լրահոս
0