00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ պաշտոնավարման ժամանակ ԼՂ հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել. ԱԳ նախկին նախարար

© Photo : official site of MFA of RAԱրա Այվազյան
Արա Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Բաժանորդագրվել
Արա Այվազյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ԼՂ հետ կապված հռետորաբանությունն ու թիրախավորումն այլ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը վստահեցնում է` իր պաշտոնավարման ժամանակ ԼՂ հարցում միջազգային կառույցների կողմից նշաձողի իջեցման խնդիր չի եղել։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Այվազյանն Ազատության հրապարակ էր գնացել, որտեղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից ակցիա է իրականացնում։

«Իմ ժամանակ նշաձողի իջեցման պահանջ չի եղել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի հայտարարություններ են եղել, որտեղ արված շեշտադրումները համապատասխանել են մեր ազգային շահերին»,- ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` իր պաշտոնավարման ժամանակ հռետորաբանությունն ու թիրախավորումն այլ են եղել։ Այվազյանը նշեց, որ պատերազմով չի ավարտվել գործընթացը, և աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնք միայն ՀՀ-Ադրբեջան առանցքի մեջ չէ։ Նա հավելեց, թե կարող է թվալ` ՀՀ-ն Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, սակայն Հայաստանի որոշումից շատ բան է կախված։
Այվազյանը նշեց, որ Ադրբեջանի պահանջն այս պահին առաջին հերթին վերաբերում է տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Սակայն ինչո՞ւ նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ճանաչո՞ւմ է արդյոք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և, եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը։

«Վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով մենք՝ նույնիսկ այս ծանր իրավիճակում, եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, այլ ոչ թե պարտվածի հոգեբանությամբ շարժվենք, կարող ենք նվազագույնն ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ներուժը»,- ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի` հայելային կերպով զորքերը հետ քաշելու առաջարկին, ապա Այվազյանը նշեց, որ նման առաջարկ եղել է 2021-ի մայիսի 27-ին, որից ժամեր անց ինքը հրաժարական է տվել։
Նրա խոսքով` զորքերը հայելային կերպով հետ քաշելը մարտավարական սխալ է։
Այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք. Վանեցյանի և նրա համակիրների քայլերթն ավարտվեց
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին` ԱԳ նախկին նախարարն ասաց, որ ՀՀ շահերից է բխում՝ այդ ֆորմատը որքան հնարավոր է կենսունակ պահել և ԼՂ հարցը չտեղափոխել նոր ֆորմատ։
Հավելենք, որ Այվազյանն ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. նոյեմբերից 2021թ. մայիսն ընկած ժամանակահատվածում։
Լրահոս
0