https://arm.sputniknews.ru/20220419/erik-israjeljany-rmbaharec-mrcakcin--hajern-arvazn-2-medal-kberen-bulghariajic-41061118.html
Էրիկ Իսրայելյանը «ռմբահարեց» մրցակցին. հայերն առվազն 2 մեդալ կբերեն Բուլղարիայից
Էրիկ Իսրայելյանը «ռմբահարեց» մրցակցին. հայերն առվազն 2 մեդալ կբերեն Բուլղարիայից
Sputnik Արմենիա
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T17:40+0400
2022-04-19T17:40+0400
2022-04-19T17:49+0400
հայաստան
բուլղարիա
բռնցքամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448722_0:85:1600:985_1920x0_80_0_0_9edd87fb846d21c91782d1943ef99a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էրիկ Իսրայելյանը ¼ եզրափակիչում պարզապես «ռմբահարեց» մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։60 կգ քաշային Իսրայելյանը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչի հետ ու շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից սկսած` հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին, և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացեց հաշիվ:Մեր մարզիկն ուժգին հարվածները շարունակեց նաև նոկդաունից հետո, և դեռևս առաջին ռաունդը չավարտված` ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը և հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին:Այսպիսով` Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են:Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ապահովել է 67 կգ քաշային Արես Հակոբյանը։Նա 5:0 հաշվով հաղթել է հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:Հիշեցնենք` առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին և կավարտվի ամսի 21-ին։Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448722_88:0:1512:1068_1920x0_80_0_0_710999d11a8de4b6131cedc3dd27b910.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուլղարիա, բռնցքամարտ
հայաստան, բուլղարիա, բռնցքամարտ
Էրիկ Իսրայելյանը «ռմբահարեց» մրցակցին. հայերն առվազն 2 մեդալ կբերեն Բուլղարիայից
17:40 19.04.2022 (Թարմացված է: 17:49 19.04.2022) Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայաստանը ներկայացնող Էրիկ Իսրայելյանը ¼ եզրափակիչում պարզապես «ռմբահարեց» մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային Իսրայելյանը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչի հետ ու շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից սկսած` հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին, և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացեց հաշիվ:
Մեր մարզիկն ուժգին հարվածները շարունակեց նաև նոկդաունից հետո, և դեռևս առաջին ռաունդը չավարտված` ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը և հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին:
Այսպիսով`
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ապահովել է 67 կգ քաշային Արես Հակոբյանը։
Նա 5:0 հաշվով հաղթել է հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:
Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
Հիշեցնենք` առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին և կավարտվի ամսի 21-ին։