https://arm.sputniknews.ru/20220419/azatutjan-hraparakum-hacadul-hajtararats-eritasardnery-kvoch-en-anum-stapvel-41049858.html
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդները կոչ են անում սթափվել
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդները կոչ են անում սթափվել
Sputnik Արմենիա
44-օրյա պատերազմի մասնակիցները նշեցին, որ իրենց հացադուլն անժամկետ է և կշարունակվի այնքան, քանի դեռ հայ հասարակությունը չի գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը և... 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T14:01+0400
2022-04-19T14:01+0400
2022-04-19T14:23+0400
հացադուլ
ազատության հրապարակ
արցախյան պատերազմ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41000245_0:0:1601:901_1920x0_80_0_0_fb7bfc160fffd30e70f66247855bb179.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում արդեն 2–րդ օրը հացադուլ անող տղաները` Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը, որոնք նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, կոչ արեցին Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգ քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ` հանրային քննարկման։Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց երիտասարդներից մեկը` Նվեր Կիրակոսյանը։Նրանք ցանկանում են կրիտիկական զանգված hավաքել, որը հետագայում կձեռնարկի համապատասխան գործողություններ, որոնք կորոշվեն քննարկումների ժամանակ։ Կրիտիկական զանգված ասելով՝ նրանք նկատի ունեն այն անձանց, որոնք պոտենցիալ և գործողությունների հստակ փաթեթով գաղափարներ ունեն։«Մենք հացադուլ կանենք այնքան, մինչև ձևավորվի այդ կրիտիակական զանգվածը, սակայն այդ պահին հացադուլը չենք դադարեցնի։ Մեր հացադուլն անժամկետ է և շարունակվելու է այնքան, քանի դեռ կա անհոգություն, ապատիա և անտարբերություն, քանի դեռ հայ հասարակությունը չի գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը և հստակ գործողություններ չի ձեռնարկի»,- ասաց Նվերը։Այս գործողությանը զուգահեռ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ապրիլի 17-ին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով Վանեցյանը դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 19-ից նրանց միացավ նաև «5165» շարժումը։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41000245_0:0:1535:1151_1920x0_80_0_0_a1f2f2c3c231c148474c725b300f1c53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացադուլ, ազատության հրապարակ, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա
հացադուլ, ազատության հրապարակ, արցախյան պատերազմ, բողոքի ակցիա
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդները կոչ են անում սթափվել
14:01 19.04.2022 (Թարմացված է: 14:23 19.04.2022) 44-օրյա պատերազմի մասնակիցները նշեցին, որ իրենց հացադուլն անժամկետ է և կշարունակվի այնքան, քանի դեռ հայ հասարակությունը չի գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը և հստակ գործողություններ չի ձեռնարկի։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում արդեն 2–րդ օրը հացադուլ անող տղաները` Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը, որոնք նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, կոչ արեցին Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգ քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ` հանրային քննարկման։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց երիտասարդներից մեկը` Նվեր Կիրակոսյանը։
«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, ծառայակից ընկերներին, IT համայնքի ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, մտավորականներին, ինչպես նաև նրանց, ովքեր հանդիսանում են անկախության սերնդի արժեհամակարգի կրողը, այսօր ժամը 19։30-21։00 հրավիրում ենք Ազատության հրապարակում «Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում» թեմայով հանրային քննարկման»,- նշեց Նվերը։
Նրանք ցանկանում են կրիտիկական զանգված hավաքել, որը հետագայում կձեռնարկի համապատասխան գործողություններ, որոնք կորոշվեն քննարկումների ժամանակ։ Կրիտիկական զանգված ասելով՝ նրանք նկատի ունեն այն անձանց, որոնք պոտենցիալ և գործողությունների հստակ փաթեթով գաղափարներ ունեն։
«Մենք հացադուլ կանենք այնքան, մինչև ձևավորվի այդ կրիտիակական զանգվածը, սակայն այդ պահին հացադուլը չենք դադարեցնի։ Մեր հացադուլն անժամկետ է և շարունակվելու է այնքան, քանի դեռ կա անհոգություն, ապատիա և անտարբերություն, քանի դեռ հայ հասարակությունը չի գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը և հստակ գործողություններ չի ձեռնարկի»,- ասաց Նվերը։
Այս գործողությանը զուգահեռ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ապրիլի 17-ին
«Ֆեյսբուքի» ուղիղ եթերով Վանեցյանը դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 19-ից նրանց միացավ նաև
«5165» շարժումը։