https://arm.sputniknews.ru/20220419/ajdqan-shat-cheinq-inchqan-spasum-einq-vanecjani-ev-nra-hamakirneri-qajlertn-avartvec-41071232.html
Այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք. Վանեցյանի և նրա համակիրների քայլերթն ավարտվեց
Այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք. Վանեցյանի և նրա համակիրների քայլերթն ավարտվեց
Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանն ասաց, որ շարունակելու է մնալ Ազատության հրապարակում։ 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T20:18+0400
2022-04-19T20:18+0400
2022-04-19T20:23+0400
արթուր վանեցյան
երթ
բողոքի ակցիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41070839_0:180:1600:1081_1920x0_80_0_0_8dc4827ad4dd5aeab67480c3b56c7d2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման քայլերթն ավարտվեց։Քայլերթի մասնակիցները շրջեցին Երևանի կենտրոնում` քաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց։Նա վստահեցրեց, որ Ազատության հրապարակում կմնա այնքան, մինչև այնտեղ գտնվողների քանակը հարյուրապատկվի։Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։Իսկ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41070839_14:0:1562:1161_1920x0_80_0_0_fe5234ae25872cddca5ef55059f094eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, երթ, բողոքի ակցիա, հայաստան
արթուր վանեցյան, երթ, բողոքի ակցիա, հայաստան
Այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք. Վանեցյանի և նրա համակիրների քայլերթն ավարտվեց
20:18 19.04.2022 (Թարմացված է: 20:23 19.04.2022) Արթուր Վանեցյանն ասաց, որ շարունակելու է մնալ Ազատության հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման քայլերթն ավարտվեց։
Քայլերթի մասնակիցները շրջեցին Երևանի կենտրոնում` քաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց։
«Այսօր մենք այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք, բայց մենք կանք և շատանալու ենք` թույլ չտալով, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղաներին, ուրանա ազգային արժեքները։ Երթի ժամանակ ինքնաբուխ մի կարգախոս ծնվեց` «Հայեր, միացեք»։ Ես շարունակում եմ մնալ Ազատությանհրապարակում»,–ասաց Վանեցյանը։
Նա վստահեցրեց, որ Ազատության հրապարակում կմնա այնքան, մինչև այնտեղ գտնվողների քանակը հարյուրապատկվի։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Իսկ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։