https://arm.sputniknews.ru/20220418/ynderqi-masin-orenqi-popvokhutjuny-khakhtum-e-khosqi-azatutjan-iravunqy-bnapahpan--41024858.html
Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը խախտում է խոսքի ազատության իրավունքը. բնապահպան
Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը խախտում է խոսքի ազատության իրավունքը. բնապահպան
Sputnik Արմենիա
Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ընդերքի մասին» օրենքում կառավարության կատարած փոփոխությանը և բնապահպան... 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T18:41+0400
2022-04-18T18:41+0400
2022-04-18T20:12+0400
ռադիո
պոդկաստ
հանքարդյունաբերություն
ամուլսար
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41021726_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5441cb2b2a47171981fd4ff9e76b2bb.jpg
Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը խախտում է խոսքի ազատության և ցույցեր անցկացնելու իրավունքը
Sputnik Արմենիա
Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը խախտում է խոսքի ազատության և ցույցեր անցկացնելու իրավունքը
Ընդերքի մասին օրենքում փոփոխություն մտցնելու արդյունքում նախ հակասություն է առաջանում Քաղաքացիական օրենսգրքի հետ, որում հստակ սահմանված է, թե ինչ է նշանակում անհաղթահարելի ուժ և, բացի այդ, կառավարությունը՝ տվյալ օրենքում փոփոխություն մտցնելով, խախտում է Սահմանադրության երկու հոդվածներ, որոնք առնչվում են խոսքի ազատությանն ու երթեր, ակցիաներ կազմակերպելու իրավունքին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը։Նշենք, որ ՀՀ կառավարության հաստատած նախագծով ընդերքի մասին օրենքում նոր հոդված է ավելանում, ըստ որի՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները կարող են այդ իրավունքի ժամկետը երկարաձգել, եթե մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ իրենց աշխատանքներն ու ստանձնած պարտավորությունները չեն կատարել։ Նախագծի համաձայն՝ այդ հանգամանքները, որոնք կառավարությունը անհաղթահարելի ուժ է անվանում, բնական աղետներից, հրդեհներից, պատերազմից զատ, կարող են լինել նաև քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ բողոքի ցույցերը։Վկայակոչելով այն դրույթը, որ եթե աշխատանքները խոչընդոտող հանգամանքներն ի հայտ են եկել օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող չորս տարիների ընթացքում, ապա հանքարդյունաբերական ընկերությունները կկարողանան օգտվել այդ արտոնությունից, Վարդանյանն ընդգծեց, որ դա էլ հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածին, որում նշված է, որ հետադարձ ուժ չի կարելի տալ օրենքին, եթե բացասական է անդրադառնում կամ խախտում է այլոց իրավունքները։«Փաստորեն մեկ-երկու ընկերության համար ընդունվել է մի որոշում, օրենքի փոփոխություն, որը խախտում է ամբողջ ազգաբնակչության սահմանադրական իրավունքը։ Երբ հետադարձ հայացքով նայում ենք, թե վերջին չորս տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել, և որ ընկերության իրավունքներն են ոտնահարվել, ապա պարզ է դառնում, որ միայն Ամուլսարի դեպքում է գործելու այս փոփոխությունը»,– պարզաբանեց իրավաբանը։Ըստ նրա` Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունն ամեն ինչ վաճառել է և հեռանում է, բայց հիմա ուզում են այնպիսի միջավայր ստեղծել, որ իրենց արժեթղթերը թանկ գնով վաճառվեն, և եթե օրենքն ընդունվի, ու կառավարությունը թույլատրի աշխատել, դա կնշանակի, որ հնարավորություն է ընձեռվում դիմել արբիտրաժային դատարան` պետությունից ստանալով փոխհատուցման զգալի գումարներ, իսկ թե ով է լինելու այդ ամենի պատասխանատուն, Բաղդասարյանի պնդմամբ` ոչ ոք չգիտի։ Նրա խոսքով` ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, հակաժողովրդավարական է, ուստի այդ պատճառով բողոքի մեծ ալիք է բարձրացել հանրային սեկտորումՆշենք, որ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է ընդերքին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագիծը։Ըստ իշխանությունների` այս փոփոխությունների նպատակը բիզնեսի հետ գրագետ հարաբերություններ ունենալն է, մինչդեռ, ավելի քան 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ պնդում են՝ օրենսդրական նախաձեռնությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիային»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41021726_82:0:1506:1068_1920x0_80_0_0_e40d236026b12413327da4b62ec458d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, հանքարդյունաբերություն, ամուլսար, օրենք, аудио
պոդկաստ, հանքարդյունաբերություն, ամուլսար, օրենք, аудио
Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը խախտում է խոսքի ազատության իրավունքը. բնապահպան
18:41 18.04.2022 (Թարմացված է: 20:12 18.04.2022) Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ընդերքի մասին» օրենքում կառավարության կատարած փոփոխությանը և բնապահպան կազմակերպությունների դժգոհությանը։
Ընդերքի մասին օրենքում փոփոխություն մտցնելու արդյունքում նախ հակասություն է առաջանում Քաղաքացիական օրենսգրքի հետ, որում հստակ սահմանված է, թե ինչ է նշանակում անհաղթահարելի ուժ և, բացի այդ, կառավարությունը՝ տվյալ օրենքում փոփոխություն մտցնելով, խախտում է Սահմանադրության երկու հոդվածներ, որոնք առնչվում են խոսքի ազատությանն ու երթեր, ակցիաներ կազմակերպելու իրավունքին,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարության հաստատած նախագծով ընդերքի մասին օրենքում նոր հոդված է ավելանում, ըստ որի՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները կարող են այդ իրավունքի ժամկետը երկարաձգել, եթե մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ իրենց աշխատանքներն ու ստանձնած պարտավորությունները չեն կատարել։
Նախագծի համաձայն՝ այդ հանգամանքները, որոնք կառավարությունը անհաղթահարելի ուժ է անվանում, բնական աղետներից, հրդեհներից, պատերազմից զատ, կարող են լինել նաև քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ բողոքի ցույցերը։
«Պետական մարմիններն ասում են, որ դա սահմանափակում չէ, բայց ըստ էության ճիշտ հակառակն է, որովհետև օրենսդրական փոփոխությունն անիմաստ է դարձնում մարդկանց բողոքի դրսևորումները։ Այն ընկերությունը, որի դեմ մարդիկ ընդվզում են ու կազմակերպում բողոքի ակցիաներ, այժմ օրենքի փոփոխության արդյունքում ստանում է արտոնություն, և գործունեություն ծավալելու թույլտվությունը երկարաձգվում է։ Այսինքն` օրենքին հետադարձ ուժ են տվել, մինչդեռ նման օրենքները սովորաբար հետադարձ ուժ չունեն»,- ասաց իրավաբան–բնապահպանը։
Վկայակոչելով այն դրույթը, որ եթե աշխատանքները խոչընդոտող հանգամանքներն ի հայտ են եկել օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող չորս տարիների ընթացքում, ապա հանքարդյունաբերական ընկերությունները կկարողանան օգտվել այդ արտոնությունից, Վարդանյանն ընդգծեց, որ դա էլ հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածին, որում նշված է, որ հետադարձ ուժ չի կարելի տալ օրենքին, եթե բացասական է անդրադառնում կամ խախտում է այլոց իրավունքները։
«Փաստորեն մեկ-երկու ընկերության համար ընդունվել է մի որոշում, օրենքի փոփոխություն, որը խախտում է ամբողջ ազգաբնակչության սահմանադրական իրավունքը։ Երբ հետադարձ հայացքով նայում ենք, թե վերջին չորս տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել, և որ ընկերության իրավունքներն են ոտնահարվել, ապա պարզ է դառնում, որ միայն Ամուլսարի դեպքում է գործելու այս փոփոխությունը»,– պարզաբանեց իրավաբանը։
Վարդանյանի խոսքով` մնացած բողոքի ակցիաները եղել են այն ընկերությունների դեմ, որոնք չեն ունեցել ընդերքօգտագործման թույլտվություն, մինչդեռ Ամուլսարի պարագայում այդ թույլտվությունը եղել է, պարզապես անգործության են մատնվել, ոչինչ չեն արել 2009-18 թվականների ընթացքում, այնինչ վաղուց պետք է հանքարդյունահանությունն ավարտած լինեին։
Ըստ նրա` Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունն ամեն ինչ վաճառել է և հեռանում է, բայց հիմա ուզում են այնպիսի միջավայր ստեղծել, որ իրենց արժեթղթերը թանկ գնով վաճառվեն, և եթե օրենքն ընդունվի, ու կառավարությունը թույլատրի աշխատել, դա կնշանակի, որ հնարավորություն է ընձեռվում դիմել արբիտրաժային դատարան` պետությունից ստանալով փոխհատուցման զգալի գումարներ, իսկ թե ով է լինելու այդ ամենի պատասխանատուն, Բաղդասարյանի պնդմամբ` ոչ ոք չգիտի։ Նրա խոսքով` ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, հակաժողովրդավարական է, ուստի այդ պատճառով բողոքի մեծ ալիք է բարձրացել հանրային սեկտորում
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է ընդերքին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
Ըստ իշխանությունների` այս փոփոխությունների նպատակը բիզնեսի հետ գրագետ հարաբերություններ ունենալն է, մինչդեռ, ավելի քան 5 տասնյակ հասարակական կազմակերպություններ պնդում են՝ օրենսդրական նախաձեռնությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիային»։