https://arm.sputniknews.ru/20220418/qristine-grigvorjann-anna-karin-ostin-e-nerkajacrel-arcakhic-teghahanvats-andzanc-khndirnery-41014201.html
Քրիստինե Գրիգորյանն Աննա-Կարին Օստին է ներկայացրել Արցախից տեղահանված անձանց խնդիրները
Քրիստինե Գրիգորյանն Աննա-Կարին Օստին է ներկայացրել Արցախից տեղահանված անձանց խնդիրները
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T15:46+0400
2022-04-18T15:46+0400
2022-04-18T16:15+0400
քրիստինե գրիգորյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փախստական
արցախ
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41013894_0:53:1600:953_1920x0_80_0_0_eb127c61204440fba2680ff72a3adb3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, այդ թվում` մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով. «Հրապարակ»
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41013894_130:0:1471:1006_1920x0_80_0_0_6d109e070fc5308414c8b1bad34712a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիստինե գրիգորյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փախստական, արցախ, սյունիք
քրիստինե գրիգորյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փախստական, արցախ, սյունիք
Քրիստինե Գրիգորյանն Աննա-Կարին Օստին է ներկայացրել Արցախից տեղահանված անձանց խնդիրները
15:46 18.04.2022 (Թարմացված է: 16:15 18.04.2022) Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, այդ թվում` մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։
Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին՝ Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր իշխանությանը կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու պաշտպանի սահմանադրական մանդատը և իր պատրաստակամությունը հատնել կապող օղակ հանդիսանալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ԱԺ-ի միջև՝ արձանագրված խնդիրների օրենսդրական մակարդակում լուծումներ գտնելու նպատակով։ Աննա-Կարին Օստն իր հերթին բարձր է գնահատել օրենսդրական մակարդակում ներազդելու և բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու՝ պաշտպանի նպատակադրած գործելաոճը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։