https://arm.sputniknews.ru/20220418/mer-kartsiqvov-ajzhm-iravitshaky-tsajrahegh-e-44-orjaji-masnakic-erku-tgha-miacel-en-vanecjanin-41000091.html
«Իրավիճակը ծայրահեղ է». 44-օրյայի մասնակից երկու երիտասարդներ միացել են Վանեցյանին
«Իրավիճակը ծայրահեղ է». 44-օրյայի մասնակից երկու երիտասարդներ միացել են Վանեցյանին
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անժամկետ հացադուլ հայտարարած տղաներին հորդորել է դադարեցնել այն։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T10:55+0400
2022-04-18T10:55+0400
2022-04-18T11:11+0400
արթուր վանեցյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ազատության հրապարակ
արցախյան պատերազմ
ադրբեջան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/40998271_0:0:2049:1153_1920x0_80_0_0_2c0d4e0357b332eaef124c8719db5ed3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը վաղ առավոտից միացել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։Նշենք, որ ապրիլի 17-ին տղաները ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։Նվեր Կիրակոսյանն էլ հանրությանը խնդրել է քիչ շահարկել իրենց` պատերազմի մասնակից լինելու հանգամանքը։«Մեր հացադուլ հայտարարելն ուղղված է հիմնականում երիտասարդությանը, որպեսզի բոլորը դուրս գան թմբիրից։ Անհոգություն է տիրում, և Արցախի հետ կապված այս իրավիճակին պետք է համարժեք ու ադեկվատ ռեակցիա։ Մեր կարծիքով` այժմ իրավիճակը ծայրահեղ է»,- ասաց Նվերը։Վանեցյանը զրուցել է տղաների հետ և նրանց հորդորել դադարեցնել հացադուլը։Վերջինիս հետ Ազատության հրապարակում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ ընդդիմադիրներ։ Կիրակի օրվանից այնտեղ անցկացվում է անժամկետ ակցիա՝ ի պաշտպանություն չճանաչված Լեռնային Ղարաբաղի։Գիշերը խաղաղ է անցել։ Ընդդիմադիրները մտադիր են այսօր ևս շարունակել բողոքի ակցիաները։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։Վարչապետի այդ խոսքերը բողոքի ալիք բարձրացրին։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ պետք է համախմբվել ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնողների։Ապրիլի 14-ին Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։Ապրիլի 17-ին Վանեցյանն իր կողմնակիցներին հրավիրեց Ազատության հրապարակ։ Նա հայտարարեց, որ բողոքի ակցիաներն անժամկետ են լինելու։ Երեկոյան ուժայինները կանխել են վրաններ տեղադրելու` ցուցարարների փորձը և առգրավել դրանք, մի քանի մարդու բերման են ենթարկել: Գիշերն Ազատության հրապարակում, այնուամենայնիվ, վրան է տեղադրվել։
ազատության հրապարակ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/40998271_80:0:1899:1364_1920x0_80_0_0_47791fd3d4b19c8da5563c4e0ba955b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ազատության հրապարակ, արցախյան պատերազմ, ադրբեջան, նիկոլ փաշինյան
արթուր վանեցյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ազատության հրապարակ, արցախյան պատերազմ, ադրբեջան, նիկոլ փաշինյան
«Իրավիճակը ծայրահեղ է». 44-օրյայի մասնակից երկու երիտասարդներ միացել են Վանեցյանին
10:55 18.04.2022 (Թարմացված է: 11:11 18.04.2022) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անժամկետ հացադուլ հայտարարած տղաներին հորդորել է դադարեցնել այն։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը վաղ առավոտից միացել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։
Նշենք, որ ապրիլի 17-ին տղաները ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։
«Առաջին ազդակը, որից հետո մենք որոշել ենք դիմել այս քայլին` Արցախի ԱԺ հայտարարությունն է։ Մինչ այդ եղել են հայտարարություններ, բայց ամենաազդեցիկը դա էր և, կարծում ենք, որ ընկերների հետ միայն մտահոգություններ կիսելը բավարար չէ, պետք է համարժեք քայլեր անել»,- news.am-ի հետ զրույցում նշել է Արթուր Ավագյանը։
Նվեր Կիրակոսյանն էլ հանրությանը խնդրել է քիչ շահարկել իրենց` պատերազմի մասնակից լինելու հանգամանքը։
«Մեր հացադուլ հայտարարելն ուղղված է հիմնականում երիտասարդությանը, որպեսզի բոլորը դուրս գան թմբիրից։ Անհոգություն է տիրում, և Արցախի հետ կապված այս իրավիճակին պետք է համարժեք ու ադեկվատ ռեակցիա։ Մեր կարծիքով` այժմ իրավիճակը ծայրահեղ է»,- ասաց Նվերը։
Վանեցյանը զրուցել է տղաների հետ և նրանց հորդորել դադարեցնել հացադուլը։
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վանեցյանը։
Վերջինիս հետ Ազատության հրապարակում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ ընդդիմադիրներ։ Կիրակի օրվանից այնտեղ անցկացվում է անժամկետ ակցիա՝ ի պաշտպանություն չճանաչված Լեռնային Ղարաբաղի։
Գիշերը խաղաղ է անցել։ Ընդդիմադիրները մտադիր են այսօր ևս շարունակել բողոքի ակցիաները։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Վարչապետի այդ խոսքերը բողոքի ալիք բարձրացրին։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ պետք է համախմբվել ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնողների։
Ապրիլի 14-ին Արցախի ԱԺ պատգամավորները
հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Ապրիլի 17-ին Վանեցյանն իր կողմնակիցներին հրավիրեց Ազատության հրապարակ։ Նա հայտարարեց, որ բողոքի ակցիաներն անժամկետ են լինելու։ Երեկոյան ուժայինները կանխել են վրաններ տեղադրելու` ցուցարարների փորձը և առգրավել դրանք, մի քանի մարդու բերման են ենթարկել: Գիշերն Ազատության հրապարակում, այնուամենայնիվ, վրան է տեղադրվել։