https://arm.sputniknews.ru/20220418/lvvovi-shrjanum-artasahmanjan-zinatesakneri-mets-khmbaqanakner-en-vochnchacvel-rd-pn-41033508.html
Լվովի շրջանում արտասահմանյան զինատեսակների մեծ խմբաքանակներ են ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Լվովի շրջանում արտասահմանյան զինատեսակների մեծ խմբաքանակներ են ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը Ուկրաինայում հատուկ գործողության նոր մանրամասներ է ներկայացրել։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T21:54+0400
2022-04-18T21:54+0400
2022-04-18T21:54+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1281:721_1920x0_80_0_0_53e3c5858fed728a0da0a8562adfe3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Լվովի մարզում լոգիստիկ կենտրոն ու արտասահմանյան զինատեսակների մեծ խմբաքանակներ են ոչնչացրել, որոնք Ուկրաինա էին բերվել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։«Ապրիլի 18-ի առավոտյան ՌԴ օդատիեզերական ուժերի գերճշգրիտ օդադեսանտային հրթիռները Լվովի մոտ հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի լոգիստիկ հրամանատարության 124-րդ միացյալ կենտրոնին։ Ոչնչացվել են լոգիստիկ կենտրոնը և արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակները, որոնք վերջին վեց օրվա ընթացքում Ուկրաինա էին մատակարարվել ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից»,- ասել է Կոնաշենկովը։Բացի այդ, Կիևի մարզի Վասիլկով գյուղի մոտ ոչնչացվել է զինամթերքի մեծ պահեստ։Հրթիռային ու հրետանային հարված է հասցվել 331 ռազմական օբյեկտի։Խոցվել են 9 հրամանատարաշտաբային կետ, հրթիռահրետանային զինապահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 315 տարածք` Պոպասնայա և Նովոմայորսկոյե բնակավայրերում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1139:854_1920x0_80_0_0_1cadc985674df03dfe405531f82e1668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պատերազմ
Լվովի շրջանում արտասահմանյան զինատեսակների մեծ խմբաքանակներ են ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը Ուկրաինայում հատուկ գործողության նոր մանրամասներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Լվովի մարզում լոգիստիկ կենտրոն ու արտասահմանյան զինատեսակների մեծ խմբաքանակներ են ոչնչացրել, որոնք Ուկրաինա էին բերվել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ապրիլի 18-ի առավոտյան ՌԴ օդատիեզերական ուժերի գերճշգրիտ օդադեսանտային հրթիռները Լվովի մոտ հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի լոգիստիկ հրամանատարության 124-րդ միացյալ կենտրոնին։ Ոչնչացվել են լոգիստիկ կենտրոնը և արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակները, որոնք վերջին վեց օրվա ընթացքում Ուկրաինա էին մատակարարվել ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից»,- ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, Կիևի մարզի Վասիլկով գյուղի մոտ ոչնչացվել է զինամթերքի մեծ պահեստ։
ՌԴ ՊՆ հաշվարկով` հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 139 ինքնաթիռ, 483 անօդաչու թռչող սարք, 250 զենիթահրթիռային համակարգ, 2337 տանկ և այլ զրահատեխնիկա, 254 համազարկային հրթիռահրետանային կայան, 1009 դաշտային հրանոթներ ու ականանետներ, ինչպես նաեւ 2196 հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հրթիռային ու հրետանային հարված է հասցվել 331 ռազմական օբյեկտի։
Խոցվել են 9 հրամանատարաշտաբային կետ, հրթիռահրետանային զինապահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 315 տարածք` Պոպասնայա և Նովոմայորսկոյե բնակավայրերում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։