https://arm.sputniknews.ru/20220418/kremly-nerkajacrel-e-putinpashinjan-handipman-orakargy-41016877.html
Կրեմլը ներկայացրել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը
Կրեմլը ներկայացրել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը նախատեսված է ապրիլի 19-ին: 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T16:17+0400
2022-04-18T16:17+0400
2022-04-18T17:01+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35786205_0:0:1600:901_1920x0_80_0_0_849a6bd005fe21d36c5f3cdaa5130829.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին կբանակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Փաշինյանն անդրադառնալու են ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերին, որոնք վերաբերում են ռազմավարական գործընկերությանը։Բացի այդ, քննարկվելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները: Հիշեցնենք` մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ հատուկ նշանակության իրադարձություն է համարվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35786205_96:0:1517:1066_1920x0_80_0_0_a79287994dcbd99839c3d609870b9da1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, հանդիպում
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, հանդիպում
Կրեմլը ներկայացրել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը
16:17 18.04.2022 (Թարմացված է: 17:01 18.04.2022) Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը նախատեսված է ապրիլի 19-ին:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին կբանակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Փաշինյանն անդրադառնալու են ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերին, որոնք վերաբերում են ռազմավարական գործընկերությանը։
Բացի այդ, քննարկվելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:
Հիշեցնենք` մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ
Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։