https://arm.sputniknews.ru/20220418/iskanderneri-harvatsnervov-vochnchacvel-e-4-ukrainakan-razmapahest-rd-pn-41003249.html
«Իսկանդերների» հարվածներով ոչնչացվել է 4 ուկրաինական ռազմապահեստ․ ՌԴ ՊՆ
«Իսկանդերների» հարվածներով ոչնչացվել է 4 ուկրաինական ռազմապահեստ․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Բարձր ճշգրտության օդային հրթիռներով ոչնչացվել է հակառակորդի 5 հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան և զինամթերքի երեք պահեստ։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T12:18+0400
2022-04-18T12:18+0400
2022-04-18T13:40+0400
իգոր կոնաշենկով
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Իսկանդեր» հրթիռների հարվածներով ուկրաինական ռազմապահեստներ են ոչնչացվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։«Հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել «Իսկանդեր» ցամաքային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով։ Ոչնչացվել է սպառազինության և ուկրաինական ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք շրջան՝ Պոպասնայա, Յամպոլ և Կրամատորսկ բնակավայրերի մոտ»,-հայտարարել է նա։Նրա խոսքով՝ ռուսական հրետանին հարվածներ է հասցրել ուկրաինական զորքի 315 օբյեկտների ուղղությամբ։Բացի այդ, գիշերվա ընթացքում բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի տասնվեց ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի հինգ հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան և զինամթերքի երեք պահեստ:Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՀՕՊ միջոցներն օդում խփել են երեք ուկրաինական ինքնաթիռ, երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25, ինչպես նաև 11 անօդաչու թռչող սարք:«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 139 ինքնաթիռ, 483 անօդաչու թռչող սարք, 250 զենիթահրթիռային համալիր, 2 326 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 254 կայանք, դաշտային հրետանու և ականանետերի 1004 հրանոթ, ինչպես նաև 2184 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը:Ռոսավիացիան երկարացրել է ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքըՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
իգոր կոնաշենկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
«Իսկանդերների» հարվածներով ոչնչացվել է 4 ուկրաինական ռազմապահեստ․ ՌԴ ՊՆ
12:18 18.04.2022 (Թարմացված է: 13:40 18.04.2022) Բարձր ճշգրտության օդային հրթիռներով ոչնչացվել է հակառակորդի 5 հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան և զինամթերքի երեք պահեստ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Իսկանդեր» հրթիռների հարվածներով ուկրաինական ռազմապահեստներ են ոչնչացվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել «Իսկանդեր» ցամաքային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով։ Ոչնչացվել է սպառազինության և ուկրաինական ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք շրջան՝ Պոպասնայա, Յամպոլ և Կրամատորսկ բնակավայրերի մոտ»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական հրետանին հարվածներ է հասցրել ուկրաինական զորքի 315 օբյեկտների ուղղությամբ։
«Ռուսական հրետանային ստորաբաժանումները գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի 315 օբյեկտների։ Խոցվել է 18 կառավարման կետ, 22 հրետանային մարտկոց, «ՕՍԱ-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 275 հենակետ և շրջան»,- ասել է գեներալը:
Բացի այդ, գիշերվա ընթացքում բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի տասնվեց ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի հինգ հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան և զինամթերքի երեք պահեստ:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՀՕՊ միջոցներն օդում խփել են երեք ուկրաինական ինքնաթիռ, երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25, ինչպես նաև 11 անօդաչու թռչող սարք:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 139 ինքնաթիռ, 483 անօդաչու թռչող սարք, 250 զենիթահրթիռային համալիր, 2 326 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 254 կայանք, դաշտային հրետանու և ականանետերի 1004 հրանոթ, ինչպես նաև 2184 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։