https://arm.sputniknews.ru/20220418/inch-mijvocnervov-asfaltapatum-anenq-ete-gujqahark-chen-mutsum-erevani-qaghaqapeti-arajarky-41010855.html
Ինչ միջոցներով ասֆալտապատում անենք, եթե գույքահարկ չեն մուծում. Երևանի քաղաքապետի առաջարկը
Ինչ միջոցներով ասֆալտապատում անենք, եթե գույքահարկ չեն մուծում. Երևանի քաղաքապետի առաջարկը
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքապետի` եթե որոշակի կարգավորում արվի, վարորդները ժամանակին կվճարեն գույքահարկը։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T14:42+0400
2022-04-18T14:42+0400
2022-04-18T14:47+0400
հայաստան
երևան
ասֆալտ
հրաչյա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37876653_25:28:1576:900_1920x0_80_0_0_49936741cdae15a38bec7f63d16b9f49.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ԱՊՊԱ–ի վճարը պետք է կապված լինի տեխզննման հետ։Ըստ նրա` այդպիսի կարգավորումը կդրդի վարորդներին ժամանակին վճարել գույքահարկը։ Հիմա նրանցից շատերն ամեն կերպ խուսափում են մեքենայի գույքահարկը վճարելուց` ասելով, որ իրենց տված հարկերով քաղաքի փողոցները նորոգվում են կտոր–կտոր ու ոչ բավարար արագությամբ։Երևանում սանմաքրման աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով«Մենք հավաքագրված բյուջեի հաշվին կարողանում ենք իրականացնել ասֆալտապատման 4-5 տոկոսը, իսկ բոլոր կապալառուներն ուզում են, որ ասֆալտապատումն ամբողջությամբ անեն ու վերջացնեն, քանի որ դա ավելի հեշտ է։ Բայց քանի որ 5 տոկոսն ենք կարողանում հավաքագրել, դրա համար շատ տեղերում կտորներով է ասֆալտապատումը լինում։ Ստացվում է` գույքահարկը չեն վճարում, պարտք է գոյանում, իսկ մենք ի՞նչ բյուջեի հաշվին պետք է ավելի շատ ասֆալտապատում անենք։ Կարծում եմ` պետք է գործիքներ կիրառվեն, և տրամաբանական է, որ ԱՊՊԱ–ի արժեքը կապված լինի տեխզննման հետ»,– ասաց քաղաքապետը։Նա առաջարկեց երկու շաբաթ աշխատել գործընկերների հետ, արձանագրել խնդիրները և հասկանալ` ինչպես է պետք առաջ շարժվել։Ապրիլի 24-ին ծաղկի առևտուր կիրականացվի սահմանափակ վայրերում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37876653_164:0:1364:900_1920x0_80_0_0_2ee358ea6283126f8b6bec3739761cb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ասֆալտ, հրաչյա սարգսյան
հայաստան, երևան, ասֆալտ, հրաչյա սարգսյան
Ինչ միջոցներով ասֆալտապատում անենք, եթե գույքահարկ չեն մուծում. Երևանի քաղաքապետի առաջարկը
14:42 18.04.2022 (Թարմացված է: 14:47 18.04.2022) Ըստ քաղաքապետի` եթե որոշակի կարգավորում արվի, վարորդները ժամանակին կվճարեն գույքահարկը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ԱՊՊԱ–ի վճարը պետք է կապված լինի տեխզննման հետ։
Ըստ նրա` այդպիսի կարգավորումը կդրդի վարորդներին ժամանակին վճարել գույքահարկը։ Հիմա նրանցից շատերն ամեն կերպ խուսափում են մեքենայի գույքահարկը վճարելուց` ասելով, որ իրենց տված հարկերով քաղաքի փողոցները նորոգվում են կտոր–կտոր ու ոչ բավարար արագությամբ։
«Մենք հավաքագրված բյուջեի հաշվին կարողանում ենք իրականացնել ասֆալտապատման 4-5 տոկոսը, իսկ բոլոր կապալառուներն ուզում են, որ ասֆալտապատումն ամբողջությամբ անեն ու վերջացնեն, քանի որ դա ավելի հեշտ է։ Բայց քանի որ 5 տոկոսն ենք կարողանում հավաքագրել, դրա համար շատ տեղերում կտորներով է ասֆալտապատումը լինում։ Ստացվում է` գույքահարկը չեն վճարում, պարտք է գոյանում, իսկ մենք ի՞նչ բյուջեի հաշվին պետք է ավելի շատ ասֆալտապատում անենք։ Կարծում եմ` պետք է գործիքներ կիրառվեն, և տրամաբանական է, որ ԱՊՊԱ–ի արժեքը կապված լինի տեխզննման հետ»,– ասաց քաղաքապետը։
Նա առաջարկեց երկու շաբաթ աշխատել գործընկերների հետ, արձանագրել խնդիրները և հասկանալ` ինչպես է պետք առաջ շարժվել։