00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախյան հարցում Փաշինյանն ու թիմակցիները հրաժարվել են իրենց դրույթներից. ադրբեջանագետ

Արցախյան հարցում Փաշինյանն ու թիմակցիներն ամբողջությամբ հրաժարվել են իրենց դրույթներից, խզումը շատ խորքային է
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և Արցախի խորհրդարանից հնչած արձագանքին։
Նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց հայտարարություններ է արել` շրջանառության մեջ դնելով վտանգավոր թեզեր, Արցախից եղել են համապատասխան արձագանքներ։ Այս անգամ Արցախի ԱԺ–ն հանդես եկավ միասնական դիրքորոշմամբ` հստակ արձանագրելով, որ չի կարող քննարկվել Արցախն Ադրբեջանի կազմում որևէ տարբերակ, ինչը բնական արձագանք է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Միշտ էլ Արցախի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներում եղել են տարբերություններ կամ որոշակի խնդիրներ մոտեցումների առթիվ, նույնիսկ ասում են, որ ժամանակին Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ և անձամբ զրուցել տեղի իշխանությունների հետ, և վերջիններս իրենց դժգոհությունն էին արտահայտել Սարգսյանի առաջարկների վերաբերյալ, բայց հիմա, երբ անցում է կատարվում այսպիսի հրապարակային ոճի, նշանակում է, որ կա խզում, ինչը շատ վտանգավոր է»,– ասաց Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ` խզում կա ոչ միայն Արցախի իշխանությունների, տեղի ժողովրդի ու Փաշինյանի որդեգրած քաղաքականության միջև, այլև խզում կա Փաշինյանի ելույթների միջև, որովհետև այն ժամանակ, երբ Փաշինյանը վերընտրվում էր, ՔՊ–ի հետ հանդես էր գալիս բոլորովին այլ ծրագրով, որում հստակ ամրագրված էր` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա պաշտպանությունը, դրա հիման վրա կարգավիճակի սահմանումը, կար նաև արտահայտություն, ըստ որի` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Այժմ Փաշինյանն ու նրա թիմակցիներն ամբողջությամբ հրաժարվել են իրենց դրույթներից, խզումը շատ խորքային է։ Թեև մի կողմից մտահոգիչ է Արցախի իշխանությունների արձագանքն ու այս ամենի հետ կապված իրավիճակը, բայց մյուս կողմից էլ խնդիրն ավելի գլոբալ է, Փաշինյանը վերընտրվել է բոլորովին այլ ծրագրով, իսկ հիմա հանդես է գալիս ամբողջովին այլ ծրագրով»,– ասաց ադրբեջանագետը։
Հայրապետյանի կարծիքով` եթե իրավիճակն արմատական փոփոխություններ է կրել, ապա Փաշինյանը կամ պետք է այդ ամենը դնի հանրաքվեի, կամ հրաժարական տա, կամ փորձի գնալ նոր ընտրությունների, բայց այս անգամ այն ծրագրով, որով պատրաստվում է քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակը, թեև հենց ինքն էր հայտարարել, որ առանց արցախահայության մասնակցության չի կարող կարգավիճակի հարց վճռվել։
Արցախի ինքնորոշման իրավունքի ժխտումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. սահմանադրագետ
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0