00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ինքնորոշման իրավունքի ժխտումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. սահմանադրագետ

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Պողոսյանը` Sputnik Արմենիայում
Վարդան Պողոսյանը` Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Վարդան Պողոսյանը` Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ գործող Սահմանադրության համահեղինակ, 2015թ-ի բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը մեկնաբանել է Արցախի կարգավիճակի մասին դատողությունների իրավական հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ իշխանությունն իրավունք չունի ժխտելու Արցախի ինքնորոշման փաստը, և այդ մասին որևէ միջազգային փաստաթուղթ իրավական ուժ ունենալ չի կարող։ 168.am-ում հրապարակած հոդվածում նման պնդում է արել ՀՀ գործող Սահմանադրության համահեղինակ, 2015թ-ի բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

«ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկելու որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից»,- նշում է Պողոսյանը:

Սահմանադրագետը հիշեցնում է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին է ճանաչել Արցախի ինքնորոշման փաստը, 1992 թ.-ի հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, իսկ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք են ընդունվել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը։
Վարդան Պողոսյանը շեշտում է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը Սահմանադրության այն հազվագյուտ դրույթներից է, որն ընդունման օրվանից որևէ փոփոխության չի ենթարկվել, և ընդունվել է քաղաքական ուժերի միջև լայն համաձայնության արդյունքում:
Ինչ վերաբերում է ՀՀ անկախության հռչակագրին, այն, Պողոսյանի մեկնաբանմամբ, հիմնված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ
«Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը», Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ըստ այդ որոշման 1-ին կետի, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներով»:
Որոշման 2-րդ կետով «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն»:
Բացի այդ, մասնագետը հիշեցնում է, որ Անկախության մասին հռչակագրի 11-րդ կետում արձանագրված է նաև «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» սատար կանգնելու՝ Հայաստանի Հանրապետության պարտականությունը։
Ընդ որում, Վարդան Պողոսյանն ընդգծում է, որ ինչպես Հայաստանի Սահմանադրության նախաբանի, այնպես էլ Հայաստանի անկախության մասին հռչակագրի պարտադիր իրավական բնույթի վերաբերյալ սահմանադրա-իրավական դոկտրինայում տարակարծություններ չկան:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Արցախը երբեք ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Բեգլարյան
Լրահոս
0