https://arm.sputniknews.ru/20220418/aprili-24-in-tsaghki-arevtur-kirakanacvi-sahmanapak-vajrerum-41005979.html
Ապրիլի 24-ին ծաղկի առևտուր կիրականացվի սահմանափակ վայրերում
Ապրիլի 24-ին ծաղկի առևտուր կիրականացվի սահմանափակ վայրերում
Sputnik Արմենիա
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծաղկի առևտուրը, թվարկված տարածքներից բացի, Ծիծեռնակաբերդի հարակից այլ վայրերում արգելվում է։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T13:26+0400
2022-04-18T13:26+0400
2022-04-18T13:43+0400
ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն
ծաղիկ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1824/45/18244592_0:0:1600:901_1920x0_80_0_0_93658d3d581d311ee7a4de3c6aafd7a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 24-ին` Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օրը, ծաղկի առևտուրը կիրականացվի Երևանի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում, Ծիծեռնակաբերդի տարածքում այլ տեղերում կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքն ու ձեռքբերումը։ Երևանի քաղաքապետարանի անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն արեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:Նա զեկուցեց ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:Արեյանը նշեց, որ ապրիլի 23-ին, ժամը 24:00-ին նախապատրաստական բոլոր միջոցառումներն ավարտվելու են, և ջահերով երթից հետո այնտեղ կկատարեն հարդարման աշխատանքներ։«Տրանսպորտի վարչությունն արդեն ունի իր սխեման՝ Բրազիլիայի հրապարակից քաղաքացիներին տեղափոխելու և հետդարձի համար, քաղաքապետի հանձնարարականով մետրոպալիտենն ունի իր աշխատանքի սահմանային ժամկետը` ապրիլի 24-ին աշխատանքային ժամը երկարացնել մինչև 1:00-ն»,- ասաց Արեյանը:Քաղաքապետի խորհրդականը վստահեցրեց, որ քաղաքապետարանի կազմակերպած բոլոր աշխատանքները հավուր պատշաճի կիրականացվեն և կավարտվեն ապրիլի 23-ի ժամը 24:00-ի դրությամբ:Այս տարի ջահերով երթի նշանակությունն ավելի մեծ է. այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1824/45/18244592_95:0:1515:1065_1920x0_80_0_0_6e2f84a374662c0cf82d5f924e93bc00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ծաղիկ, երևանի քաղաքապետարան
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ծաղիկ, երևանի քաղաքապետարան
Ապրիլի 24-ին ծաղկի առևտուր կիրականացվի սահմանափակ վայրերում
13:26 18.04.2022 (Թարմացված է: 13:43 18.04.2022) Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծաղկի առևտուրը, թվարկված տարածքներից բացի, Ծիծեռնակաբերդի հարակից այլ վայրերում արգելվում է։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 24-ին` Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օրը, ծաղկի առևտուրը կիրականացվի Երևանի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում, Ծիծեռնակաբերդի տարածքում այլ տեղերում կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքն ու ձեռքբերումը։ Երևանի քաղաքապետարանի անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն արեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Նա զեկուցեց ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Արեյանը նշեց, որ ապրիլի 23-ին, ժամը 24:00-ին նախապատրաստական բոլոր միջոցառումներն ավարտվելու են, և ջահերով երթից հետո այնտեղ կկատարեն հարդարման աշխատանքներ։
Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից խնդրեց հանձնարարել ոստիկանությանը, որպեսզի հսկողություն իրականացվի Ծիծեռնակաբերդի տարածքում, քանի որ ապրիլի 22-ից այնտեղ տեղադրվելու է համապատասխան տեխնիկա և անհրաժեշտություն կա ապահովելու դրա պահպանումը:
«Տրանսպորտի վարչությունն արդեն ունի իր սխեման՝ Բրազիլիայի հրապարակից քաղաքացիներին տեղափոխելու և հետդարձի համար, քաղաքապետի հանձնարարականով մետրոպալիտենն ունի իր աշխատանքի սահմանային ժամկետը` ապրիլի 24-ին աշխատանքային ժամը երկարացնել մինչև 1:00-ն»,- ասաց Արեյանը:
Քաղաքապետի խորհրդականը վստահեցրեց, որ քաղաքապետարանի կազմակերպած բոլոր աշխատանքները հավուր պատշաճի կիրականացվեն և կավարտվեն ապրիլի 23-ի ժամը 24:00-ի դրությամբ: