https://arm.sputniknews.ru/20220417/stepanakertum-tghamardy-mtel-e-vostikanutjan-shenq-u-krak-bacel-ka-mek-zvoh-40978301.html
Ստեփանակերտում տղամարդը մտել է ոստիկանության հենակետ ու կրակ բացել. կա մեկ զոհ
Ստեփանակերտում տղամարդը մտել է ոստիկանության հենակետ ու կրակ բացել. կա մեկ զոհ
Sputnik Արմենիա
Ոստիկանության ավագ տեսուչը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T10:08+0400
2022-04-17T10:08+0400
2022-04-17T11:17+0400
արցախ
ոստիկան
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40978079_0:150:1000:713_1920x0_80_0_0_452a92ad69b20d50ea1c731d7b8ae370.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Արտակարգ դեպք է գրանցվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 53-ամյա Սերգո Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ։ «Ոստիկանության ավագ տեսուչ, հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։Դրանից հետո Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին։ Բարեբախտաբար, ոստիկանին հաջողվել է փրկվել։Քիչ անց Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40978079_0:0:1000:750_1920x0_80_0_0_ae49145472eca272ac7bc9c9a23b1238.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ոստիկան, սպանություն
արցախ, ոստիկան, սպանություն
Ստեփանակերտում տղամարդը մտել է ոստիկանության հենակետ ու կրակ բացել. կա մեկ զոհ
10:08 17.04.2022 (Թարմացված է: 11:17 17.04.2022) Ոստիկանության ավագ տեսուչը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Արտակարգ դեպք է գրանցվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 53-ամյա Սերգո Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ։
Տղամարդն իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ է արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
«Ոստիկանության ավագ տեսուչ, հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին։ Բարեբախտաբար, ոստիկանին հաջողվել է փրկվել։
Քիչ անց Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է: