https://arm.sputniknews.ru/20220417/stepanakertum-spanvats-vostikany-hetmahu-ariutjan-medali-e-arzhanacel-40988815.html
Ստեփանակերտում սպանված ոստիկանը հետմահու արժանացել է «Արիության մեդալի»
Ստեփանակերտում սպանված ոստիկանը հետմահու արժանացել է «Արիության մեդալի»
Sputnik Արմենիա
Ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանական համակարգում էր 2009 թվականից, նա 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T17:04+0400
2022-04-17T17:04+0400
2022-04-17T19:01+0400
ստեփանակերտ
ոստիկան
սպանություն
արցախի նախագահ արայիկ հարությունյան
կարեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40988511_0:0:1601:901_1920x0_80_0_0_ea440889011ad4f1f1f8009b5ac4b6dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։ Ենգիբարյանը սպանվել է ապրիլի 16-ին՝ ճանապարհային ոստիկանության հենակետ ներխուժած քաղաքացու արձակած կրակոցներից։ ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի հիշատակին։Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ Նա ոստիկանական համակարգում էր 2009 թվականից։ Նշվում է, որ ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 53-ամյա Սերգո Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։Նա իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ է արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:Ոստիկանության ավագ տեսուչ, հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։Քիչ անց Շաքարյանը բերման է ենթարկվել ու ձերբակալվել:ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տղամարդը եղել է անսթափ վիճակում։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40988511_0:0:1421:1066_1920x0_80_0_0_81d2fedd3d7662726927eb09ecc12c54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, ոստիկան, սպանություն, արցախի նախագահ արայիկ հարությունյան, կարեն սարգսյան
ստեփանակերտ, ոստիկան, սպանություն, արցախի նախագահ արայիկ հարությունյան, կարեն սարգսյան
Ստեփանակերտում սպանված ոստիկանը հետմահու արժանացել է «Արիության մեդալի»
17:04 17.04.2022 (Թարմացված է: 19:01 17.04.2022) Ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանական համակարգում էր 2009 թվականից, նա 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։ Ենգիբարյանը սպանվել է ապրիլի 16-ին՝ ճանապարհային ոստիկանության հենակետ ներխուժած քաղաքացու արձակած կրակոցներից։
ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի հիշատակին։
Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ Նա ոստիկանական համակարգում էր 2009 թվականից։ Նշվում է, որ ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:
Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 53-ամյա Սերգո Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Նա իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ է արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
Ոստիկանության ավագ տեսուչ, հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Քիչ անց Շաքարյանը բերման է ենթարկվել ու ձերբակալվել:
ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տղամարդը եղել է անսթափ վիճակում։