https://arm.sputniknews.ru/20220417/rd-n-arajarkel-e-mariupvoli-grvohajinnerin-u-vardzkannerin-handznvel-pn-40980918.html
ՌԴ-ն առաջարկել է Մարիուպոլի գրոհայիններին ու վարձկաններին հանձնվել․ ՊՆ
ՌԴ-ն առաջարկել է Մարիուպոլի գրոհայիններին ու վարձկաններին հանձնվել․ ՊՆ
Sputnik Արմենիա
Հայտարարությունը ենթակա է անհապաղ հրապարակման, ինչպես նաև պետք է հասցնել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մյուս միջազգային... 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T11:33+0400
2022-04-17T11:33+0400
2022-04-17T11:51+0400
մարիուպոլ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40913304_0:0:3132:1762_1920x0_80_0_0_293095f5288564bea1142cd42750678a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՌԴ-ի զինված ուժերն առաջարկել են ազգայնականների գումարտակների զինյալներին և օտարերկրյա վարձկաններին, որոնք արգելափակված են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, ապրիլի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6: 00-ից դադարեցնել ցանկացած մարտական գործողություն ու վայր դնել զենքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Ուստի, Մոսկվայի ժամանակով 5։00-ից անընդհատ կապ է հաստատվում ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։«Մոսկվայի ժամանակով 5:30-ից ազգայնական գումարտակների գրոհայինները և օտարերկրյա վարձկանները՝ մի կողմից, Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական կազմավորումների հետ համատեղ՝ մյուս կողմից, հայտարարում են «լիակատար լռության ռեժիմ» ու երաշխավորում դրա անշեղ պահպանումը»,- ավելացրել է գեներալը:Նրա խոսքով՝ «լռության ռեժիմի» գործողության փաստացի սկիզբը կնշվի Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ին «Ազովստալի» ամբողջ պարագծով դրոշների բարձրացմամբ․ ռուսական կողմից՝ կարմիր, ուկրաինական կողմից՝ սպիտակ։ Բացի այդ, կողմերի կողմից «լռության ռեժիմ» սահմանելու պատրաստակամության փաստը հաստատվում է կապի բոլոր ուղիներով:Միզինցևը նշել է, որ այս հայտարարությունը ենթակա է անհապաղ հրապարակման ու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին հասցնելուն առկա բոլոր տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով:«Բացի այդ, նշված շտապ հայտարարությունն ընթացքում անընդհատ կհասցվի ուկրաինական կազմավորումներին բոլոր ռադիոալիքներով՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ», - ասել է գեներալը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։
մարիուպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40913304_369:0:3100:2048_1920x0_80_0_0_f019f3681f8cc2db9ba24ac1708048c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիուպոլ, ռուսաստան, ուկրաինա
մարիուպոլ, ռուսաստան, ուկրաինա
ՌԴ-ն առաջարկել է Մարիուպոլի գրոհայիններին ու վարձկաններին հանձնվել․ ՊՆ
11:33 17.04.2022 (Թարմացված է: 11:51 17.04.2022) Հայտարարությունը ենթակա է անհապաղ հրապարակման, ինչպես նաև պետք է հասցնել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մյուս միջազգային կազմակերպություններին՝ բոլոր տեղեկատվական առկա ռեսուրսների, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՌԴ-ի զինված ուժերն առաջարկել են ազգայնականների գումարտակների զինյալներին և օտարերկրյա վարձկաններին, որոնք արգելափակված են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, ապրիլի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6: 00-ից դադարեցնել ցանկացած մարտական գործողություն ու վայր դնել զենքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Հաշվի առնելով «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում ստեղծված աղետալի վիճակը, ինչպես նաև առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով, Ռուսաստանի զինված ուժերն առաջարկում են ազգայնական գումարտակների գրոհայիններին ու օտարերկրյա վարձկաններին 2022 թվականի ապրիլի 17-ի ժամը 6:00-ից դադարեցնել ցանկացած մարտական գործողություն ու վայր դնել զենքը: Զենքը վայր դրածների համար երաշխավորվում է կյանքի պահպանումը»,- ասել է նա։
Ուստի, Մոսկվայի ժամանակով 5։00-ից անընդհատ կապ է հաստատվում ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։
«Մոսկվայի ժամանակով 5:30-ից ազգայնական գումարտակների գրոհայինները և օտարերկրյա վարձկանները՝ մի կողմից, Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական կազմավորումների հետ համատեղ՝ մյուս կողմից, հայտարարում են «լիակատար լռության ռեժիմ» ու երաշխավորում դրա անշեղ պահպանումը»,- ավելացրել է գեներալը:
Նրա խոսքով՝ «լռության ռեժիմի» գործողության փաստացի սկիզբը կնշվի Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ին «Ազովստալի» ամբողջ պարագծով դրոշների բարձրացմամբ․ ռուսական կողմից՝ կարմիր, ուկրաինական կողմից՝ սպիտակ։ Բացի այդ, կողմերի կողմից «լռության ռեժիմ» սահմանելու պատրաստակամության փաստը հաստատվում է կապի բոլոր ուղիներով:
«Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ից մինչև 13:00-ն Ուկրաինայի բոլոր զինված ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների դուրս գալու ժամանակն է՝ առանց որևէ զենքի ու զինամթերքի», - ավելացրել է նա:
Միզինցևը նշել է, որ այս հայտարարությունը ենթակա է անհապաղ հրապարակման ու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին հասցնելուն առկա բոլոր տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով:
«Բացի այդ, նշված շտապ հայտարարությունն ընթացքում անընդհատ կհասցվի ուկրաինական կազմավորումներին բոլոր ռադիոալիքներով՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ», - ասել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։