https://arm.sputniknews.ru/20220417/nikvol-pashinjany-harganqi-turq-e-matucel-karen-demirtshjani-hishatakin-40979121.html
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին
Sputnik Արմենիա
Դեմիրճյանի կառավարման տարիներին հանրապետությունում կառուցվել են մի շարք հանրապետական նշանակության շինություններ, օդանավակայաններ, գործարաններ։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T10:28+0400
2022-04-17T10:28+0400
2022-04-17T10:29+0400
կարեն դեմիրճյան
նիկոլ փաշինյան
պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40978597_0:59:1600:959_1920x0_80_0_0_e9d7fe822102efbc8e94a3ec9d68b78f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Այսօր Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 90 տարեկան։ Այդ կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել մի շարք կարևոր կառույցներ, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, նաև կառուցվել է Արփա-Սևան ջրատարը, մի շարք գործարաններ և այլն։1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը։ 1980 թվականին Դեմիրճյանի ջանքերով կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը։1999 թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ։ Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։ Նույն թվականին նրան հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40978597_69:0:1490:1066_1920x0_80_0_0_75afbdf3f29b6d102628deee1b3a7a2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն դեմիրճյան, նիկոլ փաշինյան, պանթեոն
կարեն դեմիրճյան, նիկոլ փաշինյան, պանթեոն
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին
10:28 17.04.2022 (Թարմացված է: 10:29 17.04.2022) Դեմիրճյանի կառավարման տարիներին հանրապետությունում կառուցվել են մի շարք հանրապետական նշանակության շինություններ, օդանավակայաններ, գործարաններ։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Այսօր Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 90 տարեկան։ Այդ կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել մի շարք կարևոր կառույցներ, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, նաև կառուցվել է Արփա-Սևան ջրատարը, մի շարք գործարաններ և այլն։
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը։ 1980 թվականին Դեմիրճյանի ջանքերով կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը։
1999 թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ։ Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։ Նույն թվականին նրան հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։