00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզադահլիճի անմխիթար վիճակը և մարզիկների նվաճած մեդալները. մարմնամարզության ապագան ՀՀ-ում

© AP Photo / Matthias SchraderՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչում (12 հոկտեմբերի, 2019թ)․ Շտուտգարտ
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչում (12 հոկտեմբերի, 2019թ)․ Շտուտգարտ - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2022
Բաժանորդագրվել
Խորհրդային տարիներին հիմնադրված մարմնամարզության լավագույն ավադույթներն այսօր էլ շարունակվում են Հայաստանում։ Մեր մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել տարբեր առաջնություններում։ Նրանք Sputnik Արմենիային պատմել են նվաճումների և դժվարությունների մասին։
90-ական թվականներին Հայաստանում շատ ոլորտներ էին հայտնվել ճգնաժամում։ Սպորտն այդ առումով բացառություն չէր։ Իսկ մարմնամարզությունը հայտնվել էր խորը ճգնաժամի մեջ։ Հայ հայտնի մարզիկներն ու մարզիչները մեկնել էին արտասահման, ու այս մարզաձևում, ինչպես պարզվեց, սեղմվել էր «դադար» կոճակը։
Այս վիճակից դուրս գալու առաջին քայլը կատարեց օղակների արքան՝ Ալբերտ Ազարյանը, որի առաջարկով իր սան Հակոբ Սերոբյանը ստանձնեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի ձևավորումն ու մարզչական անձնակազմի ընտրությունը։

20-րդ դարի 50-60ական թվականներին Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը հիմք դրեցին հայկական մարմնամարզության հաղթանակներին ու մարմնամարզության հայկական դպրոցի կայացմանը։ Օլիմպիական ոսկե մեդալներ նվաճելով ԽՍՀՄ հավաքականի կազմում` այս երկու հանարահայտ մարզիկները ճանապարհ բացեցին մյուսների համար։ Բայց երկար ժամանակ պահանջվեց ավանդույթները վերականգնելու համար։ Օլիմպական վերջին ոսկե մեդալը Հայաստանի համար նվաճեց Էդուարդ Ազարյանը՝ 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայում։ 41 տարի անց Հայաստանը վաստակեց մարմնամարզության՝ օլիմպիական բրոնզե մեդալը, որին շատ երկար էինք սպասում։

Տոկիոյի օլիմպիական խաղերում՝ հենացատկում Արթուր Դավթյանի բրոնզե մեդալից հետո, Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության փուլերում(Կոտբուս, Դոհա, Կահիրե) բազմաթիվ մեդալներ վաստակեց։ Ընդ որում, հենացատկում ու օղակների վրա լավագույնը հայերն էին։ Հայաստանի պատիվը բարձր պահող մարմնամարզիկները, պարզվում է` բավական լուրջ խնդիրներ ունեն։ Մարզվելու պայմանները, մեղմ ասած` անմխիթար են, և դժվար է հավատալ, որ այս պայմաններում մարզվողները կարող են մեդալներ շահել։
© ru.hayazgՕղակների արքա Ալբերտ Ազարյանը
Альберт Азарян - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Օղակների արքա Ալբերտ Ազարյանը. Արխիվային լուսանկար

Մարմնամարզության ընտանիքի հիմնադիրը

Հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտորեն է խոսում Հայաստանի հավաքականի մարմնամարզիկների մասին ու անընդհատ նշում, որ սա բոլորի ընտանիքն է։ Հիշում է, թե ինչպես 2000 թվականին Ալբերտ Ազարյանն իրեն առաջարկեց գլխավորել Հայաստանի հավաքականը։ «Եվ այդ աշխատանքի հիմքը դրվեց նույն տարի, երբ չորս մարզիկների հետ մեկնեցինք Բրեմեն՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու։ Ամեն ինչից անտեղյակ էինք, ինձ շրջապատում էին միայն խնդիրները։ Գերմանիայում նույնիսկ կասկածում էին, որ մենք կարող ենք մուտքավճար վճարել։ Ինչևէ, մասնակցեցինք ու զբաղեցրինք նախավերջին տեղը»,- պատմում է Սերոբյանը` հավելելով, որ հոգու խորքում հասկացել է, որ ամեն ինչ անելու է մեր մարզիկների հետ բարձր տեղեր գրավելու համար։
Հակոբ Սերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Հակոբ Սերոբյան
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը մոտ 60 տարվա պատմություն ունի։ Բայց այս ժամանակահատվածում մարզադահլիճում շատ բան չի փոխվել։ Մեկ անգամ վերանորոգում է կատարվել և փոխվել են գործիքները։ Ներկայիս պայմանները մարզումների ու բարդ վարժություններ նախապատրաստման համար անմխիթար են։ Սերոբյանի խոսքով` այս անմխիթար վիճակում իրենց օգնում է մարզիչ-մարզիկ երկկողմանի հավատն ու վստահությունը։

Ընտանիքի անդամներն ու ավագը

2022 թվականի օգոստոսին Հարություն Մերդինյանը կդառնա 38 տարեկան։ Մարզիկի համար պատկառելի տարիք է, անկասկած։ Բայց մեր հավաքականի հաղթանակների առաջնեկը շարունակում է մարզվել ու մեդալներ վաստակել։ 2011 թվականին նժույգաթափի վրա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ վաստակելուց հետո Մերդինյանը շատ է թարմացրել մեդալների իր հավաքածուն, իսկ 2016-ին դարձել աշխարհամասի չեմպիոն՝ նույն գործիքի վրա։ Մարզադահլիճում Հարությունի անփոփոխ ուղեկիցն, արդեն 32 տարի է, ինչ նրա անձնական մարզիչ Սոս Սարգսյանն է։
© Sputnik / Asatur YesayantsՀարություն Մերդինյան
Гимнаст Арутюн Мердинян - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Հարություն Մերդինյան. Արխիվային լուսանկար
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիադայում էլ նրանից մեդալ էին սպասում։ Ասում է`Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալ չվաստակելը իր կարիերայի միակ մրցումն էր, որում սայթաքումը մինչև օրս չի կարողանում մարսել։ «Մերը մեծ ընտանիք է։ Մեր մարզիչները մեր ծնողներն են ու մեր ընկերները։ Բայց մեզ մոտ միշտ մրցակցային պայմաններ են, ու դա երբեք չի խանգարել մեր ընտանիքի ներքին հարաբերություններին»,- նշում է Հարությունը։ Մարզիկը վստահ է, որ դեռ մեդալներ է բերելու մեր հավաքականին ու երկրին։

Միակ բազմամարտիկը

Հայաստանի հավաքականի տիտղոսակիր մարզիկներից առայժմ միայն Արթուր Դավթյանին է հաջողվել օլիմպիական խաղերում աչքի ընկնել։ Արթուրը հավաքականի կազմում միակ մարմնամարզիկն է, որը հանդես է գալիս բազմամարտում։ Դրա վառ ապացույցը նրա՝ 2021 թվականին վաստակած Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նժույգաթափերի վրա։ Բայց Դավթյանը համարում է, որ իրենց նվաճումներն արժանի գնահատական չեն ստանում Հայաստանում։ «Մենք ամեն ինչ անում ենք, անում ենք շատ հաճախ անհնարը՝ Հայաստանը տարբեր մրցումներում ներկայացնելու համար։ Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր մարմնամարզիկ արդեն բավական լուրջ տիտղոսների ու նվաճումների է հասել, բայց մեր մարզադահլիճի անմխիթար վիճակը տեսնելով` կհասկանք, թե ինչպես են գնահատվում մեր հաղթանակները»,- ասում է Դավթյանը։
© Sputnik / Asatur YesayantsՄարմնամարզիկ Արթուր Դավթյանը` Տոկիոյի օլիմպիական խաղերում
Гимнаст Артур Давтян празднует победу на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` Տոկիոյի օլիմպիական խաղերում. Արխիվային լուսանկար
2022 թվականին Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցելով, ոսկե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում։ Արթուր Դավթյանի ելույթների ժամանակ դեմքի ոչ մի մկան չի շարժվում, շատերը խոսում են նրա սառնասրտության մասին։ Բայց ինքը՝ Դավթյանը, ասում է, որ դա միայն իր արտաքինից է այդպես։
«Մրցումների ժամանակ յուրաքանչյուր վարժությունից առաջ, իհարկե, հուզմունք կա։ Պարզապես ես կարողանում եմ կառավարել իմ զգացմունքները ու պայքարում եմ, որպեսզի դրանք չխանգարեն վարժությունը կատարելու ժամանակ։ Եթե չկարողանաս կառավարել քո զգացմունքները, մեծ հաջողությունների չես կարող հասնել»,- ավելացնում է Դավթյանը։

Ազարյանի հետնորդները

Վահագն Դավթյանն օղակների աշխատանքին կենտրոնացած մարմնամարզիկ է։ Տարբեր մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցնելուց հետո Վահագնը 2022 թվականին վերջապես կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերում՝ Դոհայում և Կահիրեում։ «Մարմնամարզությունում առաջինից մինչև երրորդ տեղ զբաղեցնող մարզիկների տարբերությունը միավորների տեսքով հարյուրերդական միավորներն են։ Բայց, իհարկե, հաճելի է, որ հաղթում ես։ Մարդիկ ուզում են հասկանալ մեր հավաքականի հաղթանակների գաղտնիքը։ Ասեմ, որ գաղտնիքը մեր նվիրվածությունն է, նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, վերջապես՝ մեր սերը մեր մարզաձևի նկատմամբ։ Այսինքն` այն ինչ տեսել ենք մեր մարզիչների մոտ, ու այդ առումով իհարկե առանձնանում է Հակոբ Սերոբյանը», - ընդգծում է Դավթյանը։
© Sputnik / Asatur YesayantsՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը
Гимнаст Ваагн Давтян - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը. Արխիվային լուսանկար
Մարմնամարզության Հայաստանի հավակաքականի կազմում մենք առանձնացրել էինք այն մարզիկներին, որոնք արդեն հայտնի են իրենց նվաճումներով։ Սակայն արդեն հիմա կան մարմնամարզիկներ՝ Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, ու էլի շատ երիտասարդներ, որոնք մոտ ապագայում կշարունակեն հրաշք ընտանիքի ավանդույթները։
Աշխարհի և Եվրոպայի ու նաև օլիմպիական խաղերում հաջողություններից հետո ՀՀ կառավարությունում խոստացել են, որ նոր մարզադահլիճ կկառուցվի մարմնամարզության համար։ Բայց մինչև օրս էլ պարզ չէ, թե որտեղ և երբ։
© Sputnik / Asatur YesayantsԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոց
Гимнастический снаряд в тренировочном зале школы олимпийского резерва по гимнастике имени Альберта Азаряна - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց
Լրահոս
0