https://arm.sputniknews.ru/20220417/linelu-em-ajstegh-chem-gnaluvanecjany-kvoch-e-anum-gnal-azatutjan-hraparak-40986249.html
Մնալու եմ այստեղ, չեմ գնալու․Վանեցյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ
Մնալու եմ այստեղ, չեմ գնալու․Վանեցյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
Վանեցյանի խոսքով՝ պետք է համախմբվել ու պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ մնալու։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T15:24+0400
2022-04-17T15:24+0400
2022-04-17T17:31+0400
արթուր վանեցյան
ազատության հրապարակ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40985816_0:0:1600:901_1920x0_80_0_0_a353be9d71bfe5f69970708d1051cb29.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին իշխանությունների հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել այն ամբողջությամբ թշնամուն։ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ Ազատության հրապարակից հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։Նրա խոսքով՝ հիմա կրիտիկական պահ է, երբ այլևս հոդվածներով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուքում» ստատուսներ գրելով որևէ բանի չենք կարող հասնել:«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, տարածվող տեղեկությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, և արդեն հասնում ենք մի հանգրվանի, որ մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Հասել ենք այն բանին, որ ամենաթանկը՝ կյանքը, հանուն ամենաթանկի՝ հայրենիքին տված, մեր նահատակված զինվորների մասին ասում են, որ այդ ամենը անիմաստ է եղել»,-ասաց նա:Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40985816_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c292967ad6c069c3ad10647a863d1d6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, ազատության հրապարակ, հայաստան
արթուր վանեցյան, ազատության հրապարակ, հայաստան
Մնալու եմ այստեղ, չեմ գնալու․Վանեցյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ
15:24 17.04.2022 (Թարմացված է: 17:31 17.04.2022) Վանեցյանի խոսքով՝ պետք է համախմբվել ու պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ մնալու։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին իշխանությունների հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել այն ամբողջությամբ թշնամուն։ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ Ազատության հրապարակից հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ հիմա կրիտիկական պահ է, երբ այլևս հոդվածներով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուքում» ստատուսներ գրելով որևէ բանի չենք կարող հասնել:
«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, տարածվող տեղեկությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, և արդեն հասնում ենք մի հանգրվանի, որ մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Հասել ենք այն բանին, որ ամենաթանկը՝ կյանքը, հանուն ամենաթանկի՝ հայրենիքին տված, մեր նահատակված զինվորների մասին ասում են, որ այդ ամենը անիմաստ է եղել»,-ասաց նա:
Վանեցյանը բոլորին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ ու պայքարել հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, հանուն հայ մնալու։ Նա շեշտեց՝ ինքը մնալու է հրապարակում ու ոչ մի տեղ չի գնալու. պետք է համախմբել ու միասին պայքարել։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում
նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները
հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։