https://arm.sputniknews.ru/20220417/krkin-haghtanakhaj-brncqamartiknery-ea-um-haghtel-en-mrcakicnerin-40990307.html
Կրկին հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները ԵԱ-ում հաղթել են մրցակիցներին
Կրկին հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները ԵԱ-ում հաղթել են մրցակիցներին
Sputnik Արմենիա
Մկրտչյանի ու Իսրայելյանի համար սա այս առաջնությունում արդեն երկրորդ հաղթանակն է։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T18:58+0400
2022-04-17T18:58+0400
2022-04-17T20:53+0400
բռնցքամարտ
հայաստան
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40989944_0:224:1536:1088_1920x0_80_0_0_7269569ace467ad6794b70b556592e08.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակներ գրանցել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր տղաները 2 նոր հաղթանակ են տոնել։ Այս անգամ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը մենամարտում հաղթել է իռլանդացի Անտուան Թոմաս Մքդոնալդին, իսկ 60 կգ քաշային էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել ռումինացի Ֆլորին Քամինին։ Ի դեպ, սա արդեն մեր այս բռնցքամարտիկների երկրորդ հաղթանակն է առաջնությունում։Մասնավորապես, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն 1-ին ռաունդում նոկաուտի է ենթարկել գերմանացի մրցակցին: 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ: Իսկ ապրիլի 16-ին անցկացված մենամարտերում 67 կգ քաշային Արես Հակոբյանն առավելության է հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ։ Այնուհետև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը բացահայտ առավելությամբ հաղթել է մոլդովացի մրցակցին։ Մենամարտերը հաղթանակներով են ավարտել նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40989944_60:213:1488:1284_1920x0_80_0_0_01927a788096c8255e27936bc57ce390.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, հայաստան, եվրոպա
բռնցքամարտ, հայաստան, եվրոպա
Կրկին հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները ԵԱ-ում հաղթել են մրցակիցներին
18:58 17.04.2022 (Թարմացված է: 20:53 17.04.2022) Մկրտչյանի ու Իսրայելյանի համար սա այս առաջնությունում արդեն երկրորդ հաղթանակն է։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակներ գրանցել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր տղաները 2 նոր հաղթանակ են տոնել։ Այս անգամ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը մենամարտում հաղթել է իռլանդացի Անտուան Թոմաս Մքդոնալդին, իսկ 60 կգ քաշային էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել ռումինացի Ֆլորին Քամինին։ Ի դեպ, սա արդեն մեր այս բռնցքամարտիկների երկրորդ հաղթանակն է առաջնությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից 21-ը Բուլղարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 13 մարզիկներ: Մեր բռնցքամարտիկները մինչ այս էլ հաղթական ելույթներ են ունեցել։
Մասնավորապես, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն 1-ին ռաունդում նոկաուտի է ենթարկել գերմանացի մրցակցին: 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ:
Իսկ ապրիլի 16-ին անցկացված մենամարտերում 67 կգ քաշային Արես Հակոբյանն առավելության է հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ։ Այնուհետև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը բացահայտ առավելությամբ հաղթել է մոլդովացի մրցակցին։ Մենամարտերը հաղթանակներով են ավարտել նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։