https://arm.sputniknews.ru/20220417/khaghaghutjun-ev-arajyntacpashinjany-shnvorhavvorel-e-siriaji-nakhagahin-azgajin-tvoni-artiv-40980583.html
Խաղաղություն և առաջընթաց․Փաշինյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին ազգային տոնի առթիվ
Խաղաղություն և առաջընթաց․Փաշինյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին ազգային տոնի առթիվ
Sputnik Արմենիա
Հայաստանի պատրաստակամ է շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանը։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T11:24+0400
2022-04-17T11:24+0400
2022-04-17T11:26+0400
հայաստան
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/04/21060427_0:154:2951:1814_1920x0_80_0_0_0117645afefc66fd9e41948b06640342.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետությունը տոնում է Անկախության օրը։ Այդ առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։Փաշինյանը հույս է հայտնել, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։Գործադիրի ղեկավարը Սիրիայի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։Հավելենք, որ Սիրիայում ռազմական գործողություններ են ընթանում 2011 թվականից։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/04/21060427_164:0:2787:1967_1920x0_80_0_0_14647b01acffaf8fad9865de0691f05e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիրիա
Խաղաղություն և առաջընթաց․Փաշինյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին ազգային տոնի առթիվ
11:24 17.04.2022 (Թարմացված է: 11:26 17.04.2022) Հայաստանի պատրաստակամ է շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետությունը տոնում է Անկախության օրը։ Այդ առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։
Փաշինյանը հույս է հայտնել, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։
«Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների»,- նշված է կառավարության ղեկավարի ուղերձում։
Գործադիրի ղեկավարը Սիրիայի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Հավելենք, որ Սիրիայում ռազմական գործողություններ են ընթանում 2011 թվականից։