https://arm.sputniknews.ru/20220417/akciaji-masnakicnery-vran-teghadrecin-erevani-azatutjan-hraparakum-40996013.html
Ակցիայի մասնակիցները վրան տեղադրեցին Երևանի Ազատության հրապարակում
Ակցիայի մասնակիցները վրան տեղադրեցին Երևանի Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
Երեկոյան ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ էր սկսվել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցանկացել էին վրաններ տեղադրել հրապարակում։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T23:55+0400
2022-04-17T23:55+0400
2022-04-18T08:57+0400
ազատության հրապարակ
երևան
վրան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/40996117_0:0:1280:720_1920x0_80_0_0_06304293b70501842444544b2703653b.jpg
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնողները վրան տեղադրեցին։Հիշեցնենք՝ այսօր Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Երեկոյան ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցանկացան վրաններ տեղադրել հրապարակում ու փողոց փակել։ Մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց։ Նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։Հավելենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։Վարչապետի այդ խոսքերը բողոքի ալիք բարձրացրեցին։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ պետք է համախմբվել՝ ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնողների։Ապրիլի 14-ին Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
ազատության հրապարակ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ակցիայի մասնակիցները վրան տեղադրեցին Երևանի Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները վրան տեղադրեցին Երևանի Ազատության հրապարակում
2022-04-17T23:55+0400
true
PT1M24S
Արթուր Վանեցյանն ամփոփեց օրն ու նշեց առաջիկա անելիքների մասին
Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանն ամփոփեց օրն ու նշեց առաջիկա անելիքների մասին
2022-04-17T23:55+0400
true
PT2M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/40996117_160:0:1120:720_1920x0_80_0_0_c537b519766897ccc6e0f5469c64bb35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազատության հրապարակ, երևան, վրան, видео, տեսանյութ, տեսանյութեր
ազատության հրապարակ, երևան, վրան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ակցիայի մասնակիցները վրան տեղադրեցին Երևանի Ազատության հրապարակում
23:55 17.04.2022 (Թարմացված է: 08:57 18.04.2022) Երեկոյան ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ էր սկսվել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցանկացել էին վրաններ տեղադրել հրապարակում։
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնողները վրան տեղադրեցին։
Հիշեցնենք՝ այսօր Ազատության հրապարակից
ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Երեկոյան ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցանկացան վրաններ տեղադրել հրապարակում ու փողոց փակել։ Մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց։ Նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։
Հավելենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Վարչապետի այդ խոսքերը բողոքի ալիք բարձրացրեցին։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ պետք է համախմբվել՝ ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնողների։
Ապրիլի 14-ին Արցախի ԱԺ պատգամավորները
հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։