00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքը հատուկ նշանակություն է ստանում Իրանի և ԵՄ-ի համար. փորձագետը նշել է պատճառը

© Sputnik / Andranik GhazaryanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2022
Սյունիք
Բաժանորդագրվել
Հրանտ Միքայելյանի կարծիքով` ոչ մի ներդրում չի կարող լուծել Հայաստանի հարավային մարզերի անվտանգության խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Վերջին շրջանում ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ արևմտյան կառույցների հետաքրքրությունը աշխարհաքաղաքական և տնտեսական մի քանի խնդիր է հետապնդում։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը:
Դեռևս անցյալ տարի Եվրամիությունը որոշել էր Հայաստանին 2,6 մլրդ եվրո դրամաշնորհ տրամադրել, որի մի մասն ուղղվելու է Սյունիքի զարգացմանը: Նույն օրերին ՀՀ հարավային հատվածի` Իրանին սահմանակից մարզ այցելեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Լիտվայի դեսպանը, Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Նրանք հանդիպումներ ունեցան տարբեր տեղական կազմակերպությունների հետ, քննարկեցին տարածաշրջանի սոցիալական զարգացման, գենդերային հավասարության, կանանց զբաղվածության և այլ խնդիրներ։
Սյունիքի մարզը Հայաստանի հարավային դարպասն է, բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետության և ասիական մի շարք այլ երկրների համար ապահովում է Թուրքիայից և Ադրբեջանից անկախ միակ ցամաքային մուտքը դեպի եվրոպական շուկաներ։ Փորձագետի խոսքով՝ ԵՄ-ն այժմ շահագրգիռ է Իրանի հետ տնտեսական համագործակցության հաստատմամբ, ակտիվորեն քննարկվում է ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցների վերացման հարցը: Այս ֆոնին թե՛ եվրոպացիներին, թե՛ իրանցիներին տրանսպորտային զարկերակներ են հարկավոր։ Իսկ Սյունիքով, ինչպես հայտնի է, անցնում է «Հյուսիս-հարավ» ցամաքային մայրուղին, որը կարող է Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։ Այդ տեսանկյունից եվրոպացիների հետաքրքրությունը Սյունիքի մարզի նկատմամբ շատ տրամաբանական է։ Նույն հետաքրքրությունն ունեն նաև իրանցիները։

«Մենք տեսել ենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, որում խոսվում էր տարածաշրջանում սահմանների անխախտելիության մասին, և նշվում, որ այդ սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Մենք տեսնում ենք, որ Իրանը պատրաստ է խոչընդոտել Սյունիքում ադրբեջանական ոտնձգությունները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միքայելյանը։

Նա կարծում է, որ Սյունիքում Եվրամիության և Իրանի շահերը փոխպայմանավորված են։ Եվ որքան էլ պարադոքսալ է, տվյալ դեպքում Իրանն ավելի շատ կոմպլեմենտար է գործում Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ։ Վերջինս Սյունիքի հարցում սահմանափակվում է անվտանգության ոլորտի ֆորմալ և ոչ ֆորմալ պարտավորություններով, բայց առանց որևէ հրապարակային դիրքորոշման։
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշում է, որ եվրոպական ներդրումները, եվրոպական փողերն ինքնին չեն երաշխավորում Հայաստանի հարավային տարածաշրջանի անվտանգությունը թուրք-ադրբեջանական ոտնձգություններից։ Իհարկե, շատ բան կախված է Սյունիքում եվրոպական կառույցների ներթափանցման խորությունից, բայց այս պահին այդ խորությունը փոքր է։ Ամեն դեպքում, Միքայելյանի խոսքով, ոչ մի ներդրում, ոչ մի «փափուկ ուժ» առանց բիրտ, այսինքն՝ ռազմական ուժի, անվտանգություն, այդ բառի իրական իմաստով, երաշխավորել չեն կարող։
Սյունիքին ուղղված սպառնալիքներն ավելի շոշափելի են դառնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների ֆոնին։ Արցախի հիպոթետիկ կորուստը միայն «կմերկացնի» հնարավոր ճակատը Սյունիքում։ Մինչդեռ ցանկացած ներդրում արդյունավետ է միայն կանխատեսելի միջավայրում։ Եթե այդ միջավայրը չկա (իսկ Սյունիքում չկա), ապա կարելի է խոսել քաղաքականությամբ պայմանավորված ներդրումների մասին, ինչն էլ այժմ անում է Եվրամիությունը։

Միքայելյանը համոզված է, որ Սյունիքի անվտանգությունն ու կայուն զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց բացառության բոլոր արտաքին գործընկերների հետ Հայաստանի սերտ փոխգործակցության: Այլ կերպ ասած` ոչ մի եվրոպական փող չի կարող այնտեղ «աշխատել» առանց անվտանգության կայուն համակարգի, որը տվյալ դեպքում ապահովում է ռուսական ներկայությունը։ Նման կոմպլեմենտարիզմը հայաստանյան իշխանություններից որոշակի հմտություններ և բանիմացություն է պահանջում։

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզը հատուկ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանային ռազմավարության և անվտանգության, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միջազգային սուբյեկտի հետագա գոյության տեսանկյունից։ Սա միակ պատնեշն է թուրքական էքսպանսիայի առջև։
Հայաստանի Հանրապետության ամենահարավային մարզը ոսկորի պես մնացել է Թուրքիայի և Ադրբեջանի կոկորդում, և խանգարում է ցամաքային միջանցքով միանալու նրանց ձգտմանը։ Հենց այդ պատճառով է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Անկարան և Բաքուն ակտիվորեն առաջ են մղում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։
Ադրբեջանն ուզում է ամեն գնով ճանապարհ «փորել» դեպի Նախիջևանի ինքնավար մարզ, որն ըստ էության էքսկլավ է։ Եվ քանի որ այդ էքսկլավը սահմանակից է Թուրքիային, ապա ադրբեջանական «մետրոպոլիան» Նախիջևանի հետ կապող ցամաքային միջանցքը այն կկապի Թուրքիայի հետ։ Թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը փորձում են թույլ չտալ դա։ Եվրոպացիների ծրագրերում նույնպես կա՞ այդ սցենարի կանխումը` առայժմ դժվար է ասել։
Լրահոս
0