https://arm.sputniknews.ru/20220416/sev-hvovaz-jvokati-hramanatar-rustam-gasparjani-eghbajrn-anzhamket-nstacujc-e-sksel-40973698.html
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրն անժամկետ նստացույց է սկսել
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրն անժամկետ նստացույց է սկսել
Sputnik Արմենիա
Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը կարծում է, որ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետո, որը միայն քո մահն է ուզում։ 16.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-16T19:44+0400
2022-04-16T19:44+0400
2022-04-16T21:40+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
նստացույց
https://cdn.am.sputniknews.ru/img/114/30/1143021_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7920615344478abf1b5ce24bf641d5f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն, անժամկետ նստացույց է սկսել։ Նա news.am-ի հետ զրույցում ասել է, որ նստացույցի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։Սերոբ Գասպարյանի խոսքով՝ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետ, որը միայն քո մահն է ուզում։«Ամենաշատը ես եմ կողմ խաղաղությանը, որովհետև ես իմ ամենաթանկն եմ կորցրել, բայց ծիծաղելի է, որ մենք խաղաղություն ենք գոչում, իսկ Ալիևը ռազմատենչ հայտարարություն է անում։ Մենք չենք կարող բարեկամ լինել մի ժողովրդի, որը հայ մորթելուց հաճույք է ստանում»,- ընդգծել է Գասպարյանը։Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ զոհվել էր Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա ևս մահացել է։Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/114/30/1143021_0:0:1423:1067_1920x0_80_0_0_32c778b97c268be47a49fbe1ef3a4942.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, նստացույց
հայաստան, նիկոլ փաշինյան, նստացույց
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրն անժամկետ նստացույց է սկսել
19:44 16.04.2022 (Թարմացված է: 21:40 16.04.2022) Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը կարծում է, որ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետո, որը միայն քո մահն է ուզում։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս
Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն, անժամկետ նստացույց է սկսել։ Նա
news.am-ի հետ զրույցում ասել է, որ նստացույցի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։
«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա, որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչև վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ միասնության կոչ են անում, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպասում»,- նշել է Գասպարյանը։
Սերոբ Գասպարյանի խոսքով՝ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետ, որը միայն քո մահն է ուզում։
«Ամենաշատը ես եմ կողմ խաղաղությանը, որովհետև ես իմ ամենաթանկն եմ կորցրել, բայց ծիծաղելի է, որ մենք խաղաղություն ենք գոչում, իսկ Ալիևը ռազմատենչ հայտարարություն է անում։ Մենք չենք կարող բարեկամ լինել մի ժողովրդի, որը հայ մորթելուց հաճույք է ստանում»,- ընդգծել է Գասպարյանը։
Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ զոհվել էր Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա ևս մահացել է։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում
նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները
հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։