https://arm.sputniknews.ru/20220416/mariupvoly-azatagrvel-e-grvohajinneric-rd-pnn-ukrainaji-zui-kvorustneri-masin-40977049.html
Մարիուպոլն ազատագրվել է գրոհայիններից. ՌԴ ՊՆ-ն` Ուկրաինայի կորուստների մասին
Մարիուպոլն ազատագրվել է գրոհայիններից. ՌԴ ՊՆ-ն` Ուկրաինայի կորուստների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Ուկրաինայի հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։ 16.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-16T22:17+0400
2022-04-16T22:17+0400
2022-04-16T22:40+0400
ռուսաստան
ուկրաինա
մարիուպոլ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1281:721_1920x0_80_0_0_53e3c5858fed728a0da0a8562adfe3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ազատագրվել է գրոհայիններից։Կոնաշենկովն ընդգծել է, որ Մարիուպոլում 1 464 ուկրաինացի զինծառայող է հանձնվել։Նա հավելել է, որ «Ազովստալում» գտնվող զինվորների, նացիստների և օտարերկրյա վարձկանների ընդհանուր թիվը չի գերազանցում 2,5 հազարը։«Ապրիլի 16-ին միայն Մարիուպոլում Ուկրաինան 4 000 մարդ է կորցրել, հետևաբար, Զելենսկու վերջին հայտարարությունը, թե գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականների անդառնալի կորուստները իբր 2,5-3 հազար են, սուտ է»,- նշել է Կոնաշենկովը։Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է ուկրաինական բանակի, Ազգային գվարդիայի և օտարերկրյա վարձկանների իրական կորուստները։«Այսօրվա դրությամբ ուկրաինական ԶՈւ-ն 23 367 մարդ է կորցրել։ Մենք շուտով կհրապարակենք ուկրաինական փաստաթղթերից տվյալներ, որոնք կբացահայտեն մահացածների թաղման վայրերը»,- ասել է Կոնաշենկովը։Գեներալը նաև հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Օդեսայի մարզում ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է խոցել, որը բեռնված է եղել արևմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով։Կոնաշենկովը հավելել է, որ ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք էլ խոցել են Լոզովայա և Վեսյոլայա բնակավայրերի տարածքում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։
ուկրաինա
մարիուպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1139:854_1920x0_80_0_0_1cadc985674df03dfe405531f82e1668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, մարիուպոլ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, մարիուպոլ, իգոր կոնաշենկով
Մարիուպոլն ազատագրվել է գրոհայիններից. ՌԴ ՊՆ-ն` Ուկրաինայի կորուստների մասին
22:17 16.04.2022 (Թարմացված է: 22:40 16.04.2022) ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Ուկրաինայի հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ազատագրվել է գրոհայիններից։
«Քաղաքային տարածքը լիովին ազատագրվել է «Ազով» նացիստական կազմավորման գրոհայիններից, օտարերկրյա վարձկաններից և ուկրաինական զորքերից: Քաղաքում մնացած գրոհայիններն արգելափակված են «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքում»,- ասել է նա։
Կոնաշենկովն ընդգծել է, որ Մարիուպոլում 1 464 ուկրաինացի զինծառայող է հանձնվել։
Նա հավելել է, որ «Ազովստալում» գտնվող զինվորների, նացիստների և օտարերկրյա վարձկանների ընդհանուր թիվը չի գերազանցում 2,5 հազարը։
«Ապրիլի 16-ին միայն Մարիուպոլում Ուկրաինան 4 000 մարդ է կորցրել, հետևաբար, Զելենսկու վերջին հայտարարությունը, թե գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականների անդառնալի կորուստները իբր 2,5-3 հազար են, սուտ է»,- նշել է Կոնաշենկովը։
Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է ուկրաինական բանակի, Ազգային գվարդիայի և օտարերկրյա վարձկանների իրական կորուստները։
«Այսօրվա դրությամբ ուկրաինական ԶՈւ-ն 23 367 մարդ է կորցրել։ Մենք շուտով կհրապարակենք ուկրաինական փաստաթղթերից տվյալներ, որոնք կբացահայտեն մահացածների թաղման վայրերը»,- ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նաև հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Օդեսայի մարզում ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է խոցել, որը բեռնված է եղել արևմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով։
Կոնաշենկովը հավելել է, որ ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք էլ խոցել են Լոզովայա և Վեսյոլայա բնակավայրերի տարածքում։
Բացի այդ, ռուսական հրթիռային ուժերը խոցել են 317 ուկրաինական ռազմական թիրախներ, այդ թվում՝ 274 հենակետեր և կենդանի ուժի կենտրոնացման վայրեր, 24 հրամանատարական կետ և ուկրաինական զորքերի վառելիքի երկու դաշտային պահեստարան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։