https://arm.sputniknews.ru/20220416/lernajin-gharabaghum-khaghaghapahnery-khakhtumner-chen-ardzanagrel-rd-pn-40974890.html
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում։ 16.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-16T20:24+0400
2022-04-16T20:24+0400
2022-04-16T21:46+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40282392_83:180:1280:853_1920x0_80_0_0_fd8abf96dc98d7623ae0be2d69dddbdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2 369,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա։Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40282392_219:138:1172:853_1920x0_80_0_0_3f6cfe33931caee7c7be3a8adfa363e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, խախտում
արցախ, խաղաղապահներն արցախում, խախտում
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները խախտումներ չեն արձանագրել. ՌԴ ՊՆ
20:24 16.04.2022 (Թարմացված է: 21:46 16.04.2022) Խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահները 27 դիտակետում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշված է հայտարարության մեջ։
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2 369,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա։
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: