https://arm.sputniknews.ru/20220416/italian-pakum-e-ir-navahangistnery-rusakan-naveri-hamar-40970915.html
Իտալիան փակում է իր նավահանգիստները ռուսական նավերի համար
Իտալիան փակում է իր նավահանգիստները ռուսական նավերի համար
Sputnik Արմենիա
Արգելքը կտարածվի նաև այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են դրոշները։ 16.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-16T17:17+0400
2022-04-16T17:17+0400
2022-04-16T17:25+0400
իտալիա
նավ
դրոշ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1e/25123217_0:0:3290:1852_1920x0_80_0_0_b9cd60f1d2836e45afc87498d5d1d27e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլի 17-ից Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար։ Այս արգելքը կտարածվի նաև այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են իրենց դրոշը։ Տեղեկությունը հայտնում է lastampa.it-ը։Ըստ հաղորդագրության` այս պահին Իտալիայում գտնվող նավերը նավահանգիստները ստիպված կլինեն լքել իրենց կոմերցիոն գործունեության ավարտից անմիջապես հետո։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1e/25123217_401:0:3132:2048_1920x0_80_0_0_89fc769da4479a52881808a0091a3400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, նավ, դրոշ, ռուսաստան
իտալիա, նավ, դրոշ, ռուսաստան
Իտալիան փակում է իր նավահանգիստները ռուսական նավերի համար
17:17 16.04.2022 (Թարմացված է: 17:25 16.04.2022) Արգելքը կտարածվի նաև այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են դրոշները։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլի 17-ից Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար։ Այս արգելքը կտարածվի նաև այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են իրենց դրոշը։ Տեղեկությունը հայտնում է
lastampa.it-ը։
Ըստ հաղորդագրության` այս պահին Իտալիայում գտնվող նավերը նավահանգիստները ստիպված կլինեն լքել իրենց կոմերցիոն գործունեության ավարտից անմիջապես հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 52-րդ օրը։