00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ ներկել ձուն, փլավը չամիչո՞վ եփել, թե՞ առանց դրա. Զատկի գրված ու չգրված կանոններ

© Sputnik / Aram NersesyanՏոնական ներկած ձվեր
Տոնական ներկած ձվեր - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2022
Բաժանորդագրվել
Որքանո՞վ ենք մենք ծանոթ Զատկի եկեղեցական կանոններին, ինչո՞ւ ենք դրանք հաճախ խախտում` հակասելով Հայ առաքելական եկեղեցուն։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17–ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Այն կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սուրբ Հարության տոնին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։ Սակայն եկեղեցականից բացի, այս տոնն ունի նաև ժողովրդական ծեսեր։
Ինչ պատրաստել Զատկի սեղանի համար. 5 բաղադրատոմս մեր նախնիներից
Թեև այս Զատիկը երկար դարերի պատմություն ունի, սակայն շատերը չգիտեն՝ ինչ է ընդունված անել այդ օրը, և ինչն է Հայ եկեղեցին արգելում։ Դրա հետևանքով, Զատկի հետ կապված շատ լեգենդներ են ստեղծվել։

Ե՞րբ ներկել ձուն

Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առջև են կանգնում. ե՞րբ ներկել ձուն` ուրբա՞թ, թե՞ շաբաթ։ Շատերը՝ խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ, նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ առաքելական եկեղեցու համար անընդունելի է։
Եկեղեցական կանոններով` ձուն ներկում են շաբաթ երեկոյան մայրամուտից հետո` Քրիստոսի հարությանն ընդառաջ։
Զատկի կուլիչի 3 յուրահատուկ բաղադրատոմս
Ձվերը խորհրդանշում են հարությունն ու նոր կյանքի սկիզբը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հանուն մարդկության փրկության Քրիստոսի թափած արյունը։

Փլավն առանց չամիչի՞

Եկեղեցական տոնական ավանդույթները չիմացող որոշ մարդիկ կարծում են, որ եթե վերջին մեկ տարում տան անդամներից մեկը մահացել է, ապա պետք է առաջին Զատիկն այլ կերպ նշվի` ձուն առանց ներկելու, փլավը` առանց չամիչի։ Ավանդաբար, Զատկի սեղանին մատուցում են չամիչով փլավ, խաշած ձուկ, ներկած ձու, կանաչեղեն։

Գերեզման գնալ կիրակի՞, թե՞ երկուշաբթի

Պարզվում է` Հայ առաքելական եկեղեցին արգելում է նախատոնական շաբաթ և կիրակի օրերին գերեզմանոց այցելել։ Դրա համար հատուկ օր է առանձնացվել՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին։
Арийские жрецы религиозной организации “Орден ариев” Гагик Айрапетян (справа) и Варуж Агаджанян - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2018
Հեթանոսական Զատիկ ժամանակակից Հայաստանում․ ովքե՞ր են այն տոնում և ինչո՞ւ
Լրահոս
0