00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երազս ոչ մեկին չպատմեցի, մինչև որդիս ծնվեց». զոհված Վահե Աբրոյանի տանը մանկան ճիչ է լսվել

© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանը ծնողների հետ
Նորածին Վահան Աբրոյանը ծնողների հետ - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2022
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի հայրը որդու զոհվելուց 2 տարի անց առաջին անգամ սափրվել է. նրանք երեխա են ունեցել։ Ընտանիքն ասում է` փոքրիկն այնքան նման է ավագ եղբորը, որ ասես Վահեն վերածնվել է։
Ամիսներ առաջ Կարեն Աբրոյանը երազում տեսել է 44-օրյա պատերազմում զոհված որդուն` Վահեին, տղան հորն ասել է` շուտով ընտանիքն իր վահանը կունենա։ Պարզվել է` Վահեի մայրը հղի է։ Հայրը երազը ոչ մեկին չի պատմել, անգամ կնոջը` սպասելով, որ փոքրիկը ողջ-առողջ ծնվի։ Մարտի 30-ին ծնվել է ընտանիքի վահանը, որի անունը եղբոր ցանկությամբ Վահան են դրել։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանը
Նորածին Վահան Աբրոյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանը
Փոքրիկը լուրջ փոփոխություններ է բերել ընտանիք. նրանց տուն մեր այցի նախօրեին հայրը 2 տարի պահած մորուքն է սափրել, տան մյուս անդամներն էլ սկսել են ժպտալ տխրության միջից։ Հայրն ուր էլ լինի, ամեն ինչ թողնում և ժամը մեկ տուն է գալիս` որդուն տեսնելու, ասում է. «Կարոտս քաշա, չկարամ»։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանի հայրը՝ Կարենը
Նորածին Վահան Աբրոյանի հայրը՝ Կարենը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանի հայրը՝ Կարենը
- Արջուկս, քեզ չե՞ն թողնում` հանգիստ քնես,- որդուն դիմում է մայրը` Երանուհին, որը նույնպես չդիմանալով կարոտին` գրկում է քնած փոքրիկին, սկսում գուրգուրել։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանը մայրիկի՝ Երանուհու, և տատիկի՝ Հռիփսիմեի հետ
Նորածին Վահան Աբրոյանը մայրիկի՝ Երանուհու և տատիկի՝ Հռիփսիմեյի հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանը մայրիկի՝ Երանուհու, և տատիկի՝ Հռիփսիմեի հետ
Ողջ ընտանիքը փոքրիկի շուրջն է հավաքվել. նորածնի տատը` Հռիփսիմե Աբրոյանը, մի կողմից ախուվախ է անում Վահեի կորստի համար, նայում թոռան լուսանկարին ու «աշխարհքս մարավ» ասում, բայց հետո նայում է Վահանին ու ժպտում` «ինքն էլ ուրիշ աշխարհք է»։ Տատը խոստովանում է` անգամ իր պատվին Հռիփսիմե անվանակոչած թոռան ծնվելու ժամանակ իրեն այսքան երջանիկ չի զգացել։
«Վահեիս կորստի ցավը չի անցնում, այնպես չէ, որ նորածինը փոխարինելու է նրան, պարզապես ցրվում ենք հիմա»,- ասում է Հռիփսիմե տատը։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանի տատիկը՝ Հռիփսիմեն
Նորածին Վահան Աբրոյանի տատիկը՝ Հռիփսիմեն - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանի տատիկը՝ Հռիփսիմեն
Վահեն 2020-ի ամռանն է զորակոչվել, երբ կորոնավիրուսի պատճառով արգելվում էր այցերը զինվորներին, և ծնողները ներկա չեն եղել երդման արարողությանը։ 3 ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է. նա Ֆիզուլիում է ծառայել։
Պատերազմի առաջին իսկ օրը Վահեի հայրը` Կարենը, մեկնել է Արցախ։
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված Վահե Աբրոյանի դիմանկարը
Արցախյան պատերազմում զոհված Վահե Աբրոյանի դիմանկարը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Արցախյան պատերազմում զոհված Վահե Աբրոյանի դիմանկարը
«Ուզում էի հենց տղայիս մոտ գնալ, միասին լինեինք։ Բայց քանի որ առաջին պատերազմի ժամանակ Օմարում էի եղել, կրկին այնտեղ ուղարկեցին ինձ։ 15 օր Օմարում էի։ Չնայած սա իմ տեսած կռիվը չէր` բայց դիրք էլ վերցրինք... Վահես չգիտեր, որ ես էլ եմ Արցախում։ Միշտ ասում էին, որ դաշտում եմ, և այդպես էլ իրար հետ չխոսեցինք»,- պատմում է Կարենը։
Կռվի ժամանակ ցուրտն ու խոնավությունն իրենց գործն են անում` Կարենի երիկամներից մեկի հետ խնդիր է առաջանում, և նա հոսպիտալ է տեղափոխվում։ Իսկ հոկտեմբերի 28-ին զանգում և ասում են` որդին Կարմիր շուկայի մարտերում ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։ Հայրն անմիջապես Գորիս է մեկնում, որտեղ տեղափոխել էին դիերը (Վահեի մարտական ընկերների մեծ մասը զոհվել է), գտնում է որդուն և «տուն են վերադառնում»։
Բազմանդամ ընտանիքում (տատն ու պապը, ծնողները և Վահեի երկու քույրերը միասին են ապրում), կյանքը կանգ է առնում. տան յուրաքանչյուր անդամ Վահեի հետ է կապել ողջ հույսը։ Վահեն 3 երեխաներից ամենամեծն է, և որոշել էին` բանակից վերադառնալուց հետո ինքը՝ ֆիզմաթ, միջնեկ քույրը` Հռիփսիմեն, դեղագործություն պետք է սովորի։ Ասում են` Վահեն մաթեմատիկայից այնքան ուժեղ էր, որ ուսուցչի հետ էր մրցում։ Վահեի զոհվելուց հետո Հռիփսիմեն այլևս չի ուզում բարձրագույն կրթություն ստանալ, չի կարողանում կենտրոնանալ, մտքերով եղբոր հետ է, ուստի որոշել է վարսավիրություն սովորել։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանի քույրը՝ Հռիփսիմեն
Նորածին Վահան Աբրոյանի քույրը՝ Հռիփսիմեն - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանի քույրը՝ Հռիփսիմեն
«Վահեն ընկերուհի էլ ուներ, և երբ բանակ պիտի գնար, նրան Հոկտեմբերյան տարանք, որ տեսնի ընկերուհուն։ Տղայիս զոհվելուց հետո աղջիկը կապ էր պահում մեզ հետ, բայց այդպես ճիշտ չէր` երիտասարդ աղջիկ է, չի կարող նստել ու այդպես մնալ։ Որպես կին հասկանում եմ աղջկան, նրա զգացողությունները, բայց նրա մոտ ամեն ինչ առջևում է, պետք է իր կյանքն ունենա»,- ասում է Վահեի մայրը` Երանուհին, և հուզվում։
Սակայն փոքրիկ Վահանը չի թողնում, որ մայրը երկար հուզված մնա, քնի մեջ ձայներ է հանում, ձգվում` մոր ուշադրությունը գրավելով։ Երանուհին պատմում է` երբ փոքրիկին հիվանդանոցից տուն են բերել, աչքերը բացել է, երկար ու ուշադիր նայել ամուսնու սարքած Վահեի հուշ-անկյանն ու նորից խորը քուն մտել։ Հիմա էլ, երբ փոքրիկն անհանգիստ է լինում, նրան բերում են հյուրասենյակ, զոհված եղբոր հուշ-անկյան առջև պառկեցնում, երեխան նայում է նկարներին ու որոշ ժամանակ անց հանդարտվում, քնում։
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված Վահե Աբրոյանի դիմանկարը
Արցախյան պատերազմում զոհված Վահե Աբրոյանի դիմանկարը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Արցախյան պատերազմում զոհված Վահե Աբրոյանի դիմանկարը
«Շատ բարդ հղիություն եմ ունեցել, քանի որ սթրեսն իրենն արել էր, առողջությունս այն չէր։ Հատկապես հղիության վերջին 3 ամիսները շատ դժվար եմ տարել, քանի որ մի շարք խնդիրներ ի հայտ եկան` ոտքերս այտուցվեցին, ճնշման խնդիրներ առաջացան, արյան տոկոսս էր իջել։ Անգամ եղավ մի պահ` հույս չէին տալիս, որ երեխան կապրի։ Բայց հիմա նայում եմ Վահանիս օրորոցին և ժպտում` էս ոնց է արջուկն ամեն ինչ փոխել»,- ասում է Երանուհին։
Կինը խոստովանում է` չնայած փոքրիկին պահելու պատասխանատվությունն ավելի մեծ է, բայց քանի որ ինքը հիմա տարիքով ավելի մեծ է (39 տարեկան), վայելում է նորածին ունենալու ամեն պահը։ Երանուհին ուզում է, որ փոքրիկը Վահեի «գիծը բռնի»` մաթեմատիկա լավ սովորի, որպեսզի այն, ինչ չի հասցրել անել Վահեն, Վահանն անի։
Տիկին Երանուհին ասում է` զավակ կորցրած ծնողները հնարավորության դեպքում պետք է երեխա ունենան` անկախ դժվարություններից։ Երանուհին փոքրիկի ճակատն է շոյում և նշում` երեխան ստիպում է ապագայի մասին մտածել, առաջ շարժվել։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանի մայրը՝ Երանուհին
Նորածին Վահան Աբրոյանի մայրը՝ Երանուհին - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանի մայրը՝ Երանուհին
«Տան կնոջից շատ բան է կախված։ Եթե կինը թուլանա, ընտանիքը կքանդվի։ Վահեիս զոհվելուց հետո մեկ անգամ թուլացա, ուժասպառ էի և տեսա` ընտանիքս թևաթափ է լինում, ամեն ինչ կորչում է։ Հետո ինձ հավաքեցի. Վահես չէր ուզի իր ընտանիքին խեղճ տեսնել։ Իսկ նորածնի ծնվելուց հետո շատ-շատ բան է փոխվել, աղջիկներս այնքան են ոգևորվել, որ ուզում են ևս մեկ փոքրիկ էլ ունենանք»,- ասում է Երանուհին։
Տան անդամներն իրար հերթ չտալով նշում են` նորածինը Վահեին շատ է նման` նույն աչքերն ու հայացքն է, ձեռքերը վեր պարզած քնելու նույն դիրքը։ Մայրը հավելում է` ասես Վահեն վերածնված լինի։
© Sputnik / Aram NersesyanՆորածին Վահան Աբրոյանը ծնողների հետ
Նորածին Վահան Աբրոյանը ծնողների հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նորածին Վահան Աբրոյանը ծնողների հետ
«Նորից «մամ» ասող կունենամ». զոհված Գարիկի նորածին եղբայրը ծնողներին ժպտալ է սովորեցրել
Լրահոս
0