https://arm.sputniknews.ru/20220416/adrbejanakan-kvoghmn-arden-ambvoghjutjamb-veradardzel-e-ir-zbaghecrats-dirqery-40968761.html
Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքը վերադարձել է ելման դիրքեր
Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքը վերադարձել է ելման դիրքեր
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքն ամբողջությամբ վերադարձել է իր զբաղեցրած դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի... 16.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-16T16:01+0400
2022-04-16T16:01+0400
2022-04-16T17:05+0400
արցախ
ադրբեջան
զորք
դիրքեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34765649_159:0:1441:721_1920x0_80_0_0_b1d70a40ad33fa2cdfe54f87720ec66c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքն ամբողջությամբ վերադարձել է իր զբաղեցրած դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։Նույն օրը երեկոյան Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ձեռնարկած բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ էին խախտել շփման գիծը և առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ։Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել էին երեխաներն ու կանայք։Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացան Փառուխից, և այնտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահները, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34765649_320:0:1281:721_1920x0_80_0_0_d0de58959d35576fef0ab242399173a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջանցի մարտակերտ
Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքը վերադարձել է ելման դիրքեր
16:01 16.04.2022 (Թարմացված է: 17:05 16.04.2022) ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքն ամբողջությամբ վերադարձել է իր զբաղեցրած դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում
խախտում էին կատարել: Հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։
Նույն օրը երեկոյան Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ձեռնարկած բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը
համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։
«Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։
Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ էին
խախտել շփման գիծը և առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ։Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել էին երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացան Փառուխից, և այնտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահները, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։