https://arm.sputniknews.ru/20220414/vorn-e-2021i-amenapahanjvats-masnagitutjunneri-tasnjaky-hajastanum-40847534.html
Ո՞րն է 2021-ի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը Հայաստանում
Ո՞րն է 2021-ի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը Հայաստանում
Sputnik Արմենիա
Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը գլխավորում է «Բուժական... 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T14:10+0400
2022-04-14T14:10+0400
2022-04-14T18:16+0400
ինֆոգրաֆիկա
բուհ
մասնագիտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40847316_0:54:1410:847_1920x0_80_0_0_7b09397c7651a71ad0169302233ea9c8.png
Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը գլխավորում է «Բուժական գործը», որն ամենաշատն ընտրում են Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2020 թվականին նույնպես հենց այս մասնագիտությունն է գլխավորել ցանկը։Հաջորդը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան» է, ինչը սովորելու համար ամենաշատը դիմել են Երևանի պետական համալսարան։ 2020 թվականի համեմատ հայտերի քանակը պակասել է, սակայն մասնագիտությունը մեկ հորիզոնականով բարձրացել է ցանկում։ «Իրավագիտություն» ուսումնասիրելու համար ամենաշատը դիմել են ԵՊՀ, սակայն 147 հայտով ավելի քիչ, քան 2020-ին։Ցուցակի չորրորդ տեղում «Սերվիսն» է, որի համար ամենաշատը դիմել են Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան։ Այս մասնագիտությունը 2020 թվականին չի մտել տասնյակի մեջ։ «Ֆինանսներ» բաժնում սովորելու համար ամենաշատը դիմել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Այս մասնագիտությունը 2020 թվականի համեմատ իր տեղը ցանկում զիջել է 1 հորիզոնականով։ «Ստոմատոլոգիա» սովորել ցանկացողներն ամենաշատը դիմել են Երևանի պետական բժշկական համալսարան, և այս դեպքում հակառակն է. նախորդ տարի դիմումների քանակով` 1 հորիզոնականով բարձրացել է։ «Կառավարում» ուսումնասիրելու համար ամենաշատը դիմել են ՀՊՏՀ, սակայն թիվը 2021-ին պակասել է։Նախորդ տարի ամենապահանջված մասնագիտությունների ցանկում ավելացել է «Դիզայնը», որը սովորելու համար ամենաշատը դիմել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության համար էլ մեծ մասամբ դիմել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ «Տնտեսագիտությունը» դիրքերը զիջել է 2 հորիզոնականով և հայտնվել վերջին տեղում։2021-ին տասնյակից դուրս են մնացել «Միջազգային հարաբերությունները» և «Մարքեթինգը», սակայն նոր՝ ավելի «մոդայիկ» մասնագիտություններ են ավելացել` «Դիզայն» և «Սերվիս»։Երևանում գործող բուհերի տվյալներում ընդգրկված չեն մարզերում գործող մասնաճյուղերի տվյալները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40847316_105:0:1306:901_1920x0_80_0_0_5fc3a4ac61ad57049d8412e3a0511351.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, բուհ, մասնագիտություն
ինֆոգրաֆիկա, инфографика, բուհ, մասնագիտություն
Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը գլխավորում է «Բուժական գործը», որն ամենաշատն ընտրում են Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2020 թվականին նույնպես հենց այս մասնագիտությունն է գլխավորել ցանկը։
Հաջորդը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան» է, ինչը սովորելու համար ամենաշատը դիմել են Երևանի պետական համալսարան։ 2020 թվականի համեմատ հայտերի քանակը պակասել է, սակայն մասնագիտությունը մեկ հորիզոնականով բարձրացել է ցանկում։ «Իրավագիտություն» ուսումնասիրելու համար ամենաշատը դիմել են ԵՊՀ, սակայն 147 հայտով ավելի քիչ, քան 2020-ին։
Ցուցակի չորրորդ տեղում «Սերվիսն» է, որի համար ամենաշատը դիմել են Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան։ Այս մասնագիտությունը 2020 թվականին չի մտել տասնյակի մեջ։ «Ֆինանսներ» բաժնում սովորելու համար ամենաշատը դիմել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Այս մասնագիտությունը 2020 թվականի համեմատ իր տեղը ցանկում զիջել է 1 հորիզոնականով։ «Ստոմատոլոգիա» սովորել ցանկացողներն ամենաշատը դիմել են Երևանի պետական բժշկական համալսարան, և այս դեպքում հակառակն է. նախորդ տարի դիմումների քանակով` 1 հորիզոնականով բարձրացել է։ «Կառավարում» ուսումնասիրելու համար ամենաշատը դիմել են ՀՊՏՀ, սակայն թիվը 2021-ին պակասել է։
Նախորդ տարի ամենապահանջված մասնագիտությունների ցանկում ավելացել է «Դիզայնը», որը սովորելու համար ամենաշատը դիմել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության համար էլ մեծ մասամբ դիմել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ «Տնտեսագիտությունը» դիրքերը զիջել է 2 հորիզոնականով և հայտնվել վերջին տեղում։
2021-ին տասնյակից դուրս են մնացել «Միջազգային հարաբերությունները» և «Մարքեթինգը», սակայն նոր՝ ավելի «մոդայիկ» մասնագիտություններ են ավելացել` «Դիզայն» և «Սերվիս»։
Երևանում գործող բուհերի տվյալներում ընդգրկված չեն մարզերում գործող մասնաճյուղերի տվյալները։