00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին հորդորում է ավելի խիզախ լինել

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվել
Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության եթերում ասել է, որ իրենք առաջարկել են հայ-թուրքական հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, նույնիսկ նշել են, որ իրենք պատրաստ են առաջինը գալ Երևան, բայց հայկական կողմը հրաժարվել է և ասել` եկեք երրորդ երկրում հանդիպենք։

«Հայաստանին ուզում եմ ասել՝ լա՛վ, դուք կարող եք ճնշման տակ լինել, գործընթացը դժվար է, սփյուռքի մի մասը դեմ է կարգավորմանը, բայց երրորդ երկրում հանդիպելու կարիք դեռ կա՞։ Եթե հանդիպումները մեր երկրներում անելու հարցում համաձայնության չենք գալիս, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլ անելու։ Ես մեղադրելու համար չեմ ասում, սակայն թող հայերը մի քիչ խիզախ լինեն»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հստակ քայլեր են լինելու, ու Հարավային Կովկասի կայունության համար բոլորը բոլորի հետ պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները։
«Սրանք, իհարկե, մեկ օրում լինող բաներ չեն։ Մեր հատուկ ներկայացուցիչները նորից են հանդիպելու»,- ասել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ անգամ` փետրվարի 24-ին Վիեննայում։ Երրորդ հանդիպումը նույնպես Վիեննայում է լինելու, օրը դեռ հայտնի չէ։
Լրահոս
0