https://arm.sputniknews.ru/20220414/pashinjann-u-rvoqfvon-qnnarkel-en-adrbejani-het-pajmanagir-knqelu-hnaravvorutjuny-40902858.html
Փաշինյանն ու Ռոքֆոյը քննարկել են Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը
Փաշինյանն ու Ռոքֆոյը քննարկել են Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T19:46+0400
2022-04-14T19:46+0400
2022-09-28T18:26+0400
հայաստան
եահկ մինսկի խումբ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0e/40901832_0:0:1670:940_1920x0_80_0_0_1e2da8991f0bb4cc3c1b73023785a55a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։«Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկելու իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ:Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:Հիշեցնենք` Բրիս Ռոքֆոյին երեկ` ապրիլի 13–ին, ընդունել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այսօր` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0e/40901832_37:0:1521:1113_1920x0_80_0_0_3e7e24598f454c492c14e55694512f9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եահկ մինսկի խումբ, նիկոլ փաշինյան
հայաստան, եահկ մինսկի խումբ, նիկոլ փաշինյան
Փաշինյանն ու Ռոքֆոյը քննարկել են Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը
19:46 14.04.2022 (Թարմացված է: 18:26 28.09.2022) ՀՀ վարչապետի և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկելու իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:
Հիշեցնենք` Բրիս Ռոքֆոյին երեկ` ապրիլի 13–ին,
ընդունել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այսօր` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանը։