https://arm.sputniknews.ru/20220414/papikjany-gerineri-harazatnerin-e-nerkajacrel-hajrenadardzman-ughghutjamb-arvvogh-qajlery-40898146.html
Պապիկյանը գերիների հարազատներին է ներկայացրել հայրենադարձման ուղղությամբ արվող քայլերը
Պապիկյանը գերիների հարազատներին է ներկայացրել հայրենադարձման ուղղությամբ արվող քայլերը
Sputnik Արմենիա
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ են ՀՀ 38 քաղաքացիներ։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T18:29+0400
2022-04-14T18:29+0400
2022-04-14T18:31+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
ծնող
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0e/40897757_0:16:999:577_1920x0_80_0_0_ff3136f596ee6ac17254837693eaf05c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին և հարազատներին ներկայացրել է նրանց հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր` գերիների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով` կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ են ՀՀ 38 քաղաքացիներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0e/40897757_33:0:876:632_1920x0_80_0_0_9cedcbcffbd1e317ed9d1cf1a02cf85d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, ծնող, սուրեն պապիկյան
հայ գերիներ, անհետ կորածներ, ծնող, սուրեն պապիկյան
Պապիկյանը գերիների հարազատներին է ներկայացրել հայրենադարձման ուղղությամբ արվող քայլերը
18:29 14.04.2022 (Թարմացված է: 18:31 14.04.2022) Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ են ՀՀ 38 քաղաքացիներ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին և հարազատներին ներկայացրել է նրանց հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ
պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր` գերիների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով` կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ են ՀՀ 38 քաղաքացիներ։