https://arm.sputniknews.ru/20220414/mariupvolum-mek-orva-yntacqum-1160-zinvorakan-e-geri-handznvel-rd-pn-ampvopagir-40880980.html
Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում 1160 զինվորական է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում 1160 զինվորական է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական ավիացիան անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 48 ռազմական օբյեկտ է խոցել։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T12:57+0400
2022-04-14T12:57+0400
2022-04-14T13:08+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում գերի է հանձնվել Ուկրաինայի 1160 զինծառայող, այդ թվում՝ 176 սպա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։«Մարիուպոլ քաղաքի ազատագրման գործողությունների ժամանակ այս գիշեր զենքերը վայր է դրել և հանձնվել ուկրաինացի ևս 134 զինծառայող, այդ թվում՝ 14 սպա։ Մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ կամավոր գերի է հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1160 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 176 սպա»,- ասել է գեներալը։Նա նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է հակառակորդի 12 օբյեկտ։ Այդ թվում՝ Վելիկայա Միխայլովկա և Բոգատիր բնակավայրերում` Ուկրաինայի ԶՈւ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, «Դնեպր» օդանավակայանում` ՄիԳ-29 ուկրաինական կործանիչ, Մի-8 ուղղաթիռ և Bayraktar TB2 անօդաչու։Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական ավիացիան Ուկրաինայի 48 ռազմական օբյեկտ է խոցել։Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 131 ինքնաթիռ, 104 ուղղաթիռ, 245 ԶՀՀ, 448 ԱԹՍ, 2179 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 248 կայանք, դաշտային հրետանու 944 զենք և ականանետ, ինչպես նաև 2088 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում 1160 զինվորական է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
12:57 14.04.2022 (Թարմացված է: 13:08 14.04.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական ավիացիան անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 48 ռազմական օբյեկտ է խոցել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մարիուպոլում մեկ օրվա ընթացքում գերի է հանձնվել Ուկրաինայի 1160 զինծառայող, այդ թվում՝ 176 սպա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլ քաղաքի ազատագրման գործողությունների ժամանակ այս գիշեր զենքերը վայր է դրել և հանձնվել ուկրաինացի ևս 134 զինծառայող, այդ թվում՝ 14 սպա։ Մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ կամավոր գերի է հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1160 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 176 սպա»,- ասել է գեներալը։
Նա նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է հակառակորդի 12 օբյեկտ։ Այդ թվում՝ Վելիկայա Միխայլովկա և Բոգատիր բնակավայրերում` Ուկրաինայի ԶՈւ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, «Դնեպր» օդանավակայանում` ՄիԳ-29 ուկրաինական կործանիչ, Մի-8 ուղղաթիռ և Bayraktar TB2 անօդաչու։
Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական ավիացիան Ուկրաինայի 48 ռազմական օբյեկտ է խոցել։
«Դրանց թվում` կառավարման 2 կետ, ռադիոլոկացիոն կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 դիրք, հրետանային մարտկոց, հրթիռահրետանային սպառազինության 6 պահեստ, ինչպես նաև ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 48 վայր»,– ասել է Կոնաշենկովը։
Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 131 ինքնաթիռ, 104 ուղղաթիռ, 245 ԶՀՀ, 448 ԱԹՍ, 2179 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 248 կայանք, դաշտային հրետանու 944 զենք և ականանետ, ինչպես նաև 2088 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։