https://arm.sputniknews.ru/20220414/inchu-petq-e-hhum-teghadrvi-hisusi-ardzany-tsarukjany-3-pastark-e-nerkajacrel-40875629.html
Ինչու պետք է ՀՀ-ում տեղադրվի Հիսուսի արձանը. Ծառուկյանը 3 փաստարկ է ներկայացրել
Ինչու պետք է ՀՀ-ում տեղադրվի Հիսուսի արձանը. Ծառուկյանը 3 փաստարկ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Գործարարը վստահ է, որ հենց այս շրջանում է նպատակահարմար իրականացնել այդ նախագիծը, և գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝... 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T11:04+0400
2022-04-14T11:04+0400
2022-04-14T11:30+0400
գագիկ ծառուկյան
հիսուս քրիստոս
արձան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40291851_0:24:657:394_1920x0_80_0_0_30b2ef018dffd009597746ffae04e96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայտնի գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի տեղադրմանը դեմ արտահայտվողներին ի պատասխան 3 հակափաստարկ է ներկայացրել։Այս մասին Ծառուկյանը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում` անդրադառնալով վերջին շրջանում արձանի շուրջ ծավալված հանրային քննարկմանը։Նրա կարծիքով, հենց այս շրջանում է նպատակահարմար այդ նախագիծն իրականացնել։ «Կընդունենք ամենալավը, ամենահզորը». Հիսուսի արձանի ինչ նախագծեր են ներկայացվել Ծառուկյանին«Վստահ եմ, որ նախագծի հանրային, հոգեբանական և տնտեսական օգտակարությունը մի քանի անգամ ավելի կենսունակ է լինելու հակափաստարկների համեմատ։ Առաջին փաստարկն այն է, որ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։ Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։ Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի համար»,- նշել է Ծառուկյանը։Նա ընդգծել է, որ հայերի մեծ մասն առանց այդ էլ ապրում է արտերկրում` ՌԴ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում, և եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն ըստ գործարարի` կարելի է գաղափարը հաջողված համարել։Ծառուկյանը ցանկանում է Քրիստոսի արձանի գաղափարը և դրա խորհուրդը դարձնել ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ։Երկրորդ փաստարկով նշվում է, որ Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթան, քանի որ ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։ Ծառուկյանը շեշտել է` տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է, քանի որ այստեղ չկա ծով, աշխարհին կապող երկաթուղի և այլն։Երրորդ փաստարկով էլ նա ընդգծել է, որ Հայաստանի որ անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նրա խոսքով` կարող են կառուցվել նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարաններ, ինչի շնորհիվ էլ կզարգանա տնտեսությունը և կլուծվի մարդկանց զբաղվածության խնդիրը։Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40291851_101:0:626:394_1920x0_80_0_0_575e44f7e8b560d61aa8b0444d74d5e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս, արձան
գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս, արձան
Ինչու պետք է ՀՀ-ում տեղադրվի Հիսուսի արձանը. Ծառուկյանը 3 փաստարկ է ներկայացրել
11:04 14.04.2022 (Թարմացված է: 11:30 14.04.2022) Գործարարը վստահ է, որ հենց այս շրջանում է նպատակահարմար իրականացնել այդ նախագիծը, և գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝ Հայաստանի ո՞ր վայրում կառուցել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայտնի գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի տեղադրմանը դեմ արտահայտվողներին ի պատասխան 3 հակափաստարկ է ներկայացրել։
Այս մասին Ծառուկյանը գրել է
«Ֆեյսբուք»–ի իր էջում` անդրադառնալով վերջին շրջանում արձանի շուրջ ծավալված հանրային քննարկմանը։
Նրա կարծիքով, հենց այս շրջանում է նպատակահարմար այդ նախագիծն իրականացնել։
«Վստահ եմ, որ նախագծի հանրային, հոգեբանական և տնտեսական օգտակարությունը մի քանի անգամ ավելի կենսունակ է լինելու հակափաստարկների համեմատ։ Առաջին փաստարկն այն է, որ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։ Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։ Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի համար»,- նշել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է, որ հայերի մեծ մասն առանց այդ էլ ապրում է արտերկրում` ՌԴ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում, և եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն ըստ գործարարի` կարելի է գաղափարը հաջողված համարել։
Ծառուկյանը ցանկանում է Քրիստոսի արձանի գաղափարը և դրա խորհուրդը դարձնել ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ։
Երկրորդ փաստարկով նշվում է, որ Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթան, քանի որ ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։ Ծառուկյանը շեշտել է` տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է, քանի որ այստեղ չկա ծով, աշխարհին կապող երկաթուղի և այլն։
«Մենք քայլեր չենք ձեռնարկում՝ աշխարհի համար ավելի հետաքրքիր ու ավելի գրավիչ դառնալու համար։ Քրիստոսի արձանը դառնալու է թե՛ բազմամիլիոնանոց հայկական աշխարհի, թե´ տարբեր ազգերի տասնյակ միլիոնավոր տուրիստների համար ազդակ՝ գալու Հայաստան։ Սրանից պետությունը չի՞ շահելու, փոքր ու միջին բիզնեսը չե՞ն շահելու, Հայաստանում քաղաքացին չի՞ շահելու։ Եթե մի գաղափարից բոլորը շահելու են, ապա ինչո՞ւ պետք է դեմ լինել դրան»,- գրել է գործարարը։
Երրորդ փաստարկով էլ նա ընդգծել է, որ Հայաստանի որ անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նրա խոսքով` կարող են կառուցվել նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարաններ, ինչի շնորհիվ էլ կզարգանա տնտեսությունը և կլուծվի մարդկանց զբաղվածության խնդիրը։
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին
Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին
հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։