00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն ոչնչի եք ապրում. զոհվածների հարազատները ֆլեշմոբ են սկսել Փաշինյանի ելույթից հետո

© Sputnik / Andranik GhazaryanԶինծառայողի սաղավարտ
Զինծառայողի սաղավարտ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆլեշմոբին մասնակցել են մի քանի տասնյակ զոհվածների հարազատներ, նրանք շեշտում են, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները իզուր չեն զոհվել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ են սկսել։ Այն մեկնարկել է երեկ երեկոյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսեց Արցախի կարգավիճակի համար Հայաստանի սահմանած նշաձողը իջեցնելու, պատերազմում պարտության և հազարավոր զոհերի մահվան մեջ իր մեղավորության մասին։
Ֆլեշմոբի մասնակիցները հրապարակում են պատերազմում զոհված իրենց հարազատի լուսանկարն ու գրում, որ նրանք իզուր չեն զոհվել։
«Ես զոհվել եմ հանուն Արցախի, հանուն հայի գոյության։ Ես կռվել եմ և՛ խաչով, և՛ զենքով։ Հանուն ոչնչի ապրում եք դո՛ւք»,–գրել է պատերազմում զոհված Տիգրան Գալստյանի հարազատը` հրապարակման մեջ նշելով տղայի մորը։
Ֆլեշմոբին մասնակցել են մի քանի տասնյակ զոհվածների հարազատներ։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։
«Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում։ Մեղավոր եմ, որ 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ հայտարարել, որ մեր բոլոր, կրկնում եմ` բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը...»,– ասել էր Փաշինյանը։
Այսօր էլ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը բանակցային սեղանին եղել է 1996թ-ից։ Իսկ 2020-ին առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել կամ կանխել։
Լրահոս
0