https://arm.sputniknews.ru/20220414/grvohajinnery-dzhh-um-akanapatel-en-jrambary-hegheghman-sparnaliqi-tak-e-3-bnakavajr-40910439.html
Գրոհայինները ԴԺՀ-ում ականապատել են ջրամբարը, հեղեղման սպառնալիքի տակ է 3 բնակավայր
Գրոհայինները ԴԺՀ-ում ականապատել են ջրամբարը, հեղեղման սպառնալիքի տակ է 3 բնակավայր
Sputnik Արմենիա
Դոնբասում, Խերսոնի և Խարկովի մարզերում 14 հումանիտար ակցիաներ են իրականացվել։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T23:25+0400
2022-04-14T23:25+0400
2022-04-15T09:35+0400
ուկրաինա
դոնեցկ
ռուսաստան
պատերազմ
ջրամբար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ուկրաինացի գրոհայինները ԴԺՀ-ում ականապատել են ջրամբարը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Մասնավորապես, գրոհայինները ականապատել են Ուգլեգորի ջերմաէլեկտրակայանի ջրամբարը (Լուգան գետ)։ Հնարավոր պայթյունի դեպքում հեղեղման գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկի ավանները և մի շարք այլ բնակավայրեր , որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 15 հազար բնակչություն ունեն։Գեներալը նաև ասել է, որ Կրամատորսկի շրջանի Կոնստանտինովկա քաղաքում նեոնացիստներն ականապատել են ավտոմոբիլային էստակադան, «որը նախատեսում են պայթեցնել մոտ ապագայում և ՌԴ զինված ուժերին մեղադրել կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները ոչնչացնելու մեջ»:Նա ընդգծել է, որ դրա հետևանքով արևմտյան լրատվամիջոցներում կտարածվի ևս մեկ կեղծիք «ռուսների վայրագությունների մասին»։«Ուկրաինայի իշխանությունների նման գործողությունները հերթական անգամ վկայում են խաղաղ քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ նրանց անմարդկային վերաբերմունքի և բարոյականության ու միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի լիակատար անտեսման մասին»,- հայտարարել է Միզինցևը:Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում Մարիուպոլի հումանիտար միջանցքով հաջողվել է փրկել ևս 815 մարդու կյանք:Միզինցևը նաև հայտնել է, որ մեկ օրում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստան է տարահանվել 14 606 մարդ, որոնցից 2 328-ը երեխաներ են:ՌԴ ավիացիան մեկ օրում շարքից հանել է ուկրաինական 7 ռազմական օբյեկտներ
ուկրաինա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դոնեցկ, ռուսաստան, պատերազմ, ջրամբար
ուկրաինա, դոնեցկ, ռուսաստան, պատերազմ, ջրամբար
Գրոհայինները ԴԺՀ-ում ականապատել են ջրամբարը, հեղեղման սպառնալիքի տակ է 3 բնակավայր
23:25 14.04.2022 (Թարմացված է: 09:35 15.04.2022) Դոնբասում, Խերսոնի և Խարկովի մարզերում 14 հումանիտար ակցիաներ են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ուկրաինացի գրոհայինները ԴԺՀ-ում ականապատել են ջրամբարը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Մասնավորապես, գրոհայինները ականապատել են Ուգլեգորի ջերմաէլեկտրակայանի ջրամբարը (Լուգան գետ)։ Հնարավոր պայթյունի դեպքում հեղեղման գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկի ավանները և մի շարք այլ բնակավայրեր , որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 15 հազար բնակչություն ունեն։
Նա պարզաբանել է, որ ջրհեղեղի ողջ տարածքում ջրի դուրսբերումից հետո կվնասվի բնակչության կենսաապահովման համակարգը՝ կոյուղին, ջրամատակարարումը, ջրի մաքրման կայանները, որոնք ունեն քիմիական միջոցներով մշակվող ջրամբարներ: Դա կհանգեցնի սանիտարա-համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացմանը, և Բահմուտի շրջանում վարակիչ հիվանդություններ կտարածվեն։
Գեներալը նաև ասել է, որ Կրամատորսկի շրջանի Կոնստանտինովկա քաղաքում նեոնացիստներն ականապատել են ավտոմոբիլային էստակադան, «որը նախատեսում են պայթեցնել մոտ ապագայում և ՌԴ զինված ուժերին մեղադրել կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները ոչնչացնելու մեջ»:
Նա ընդգծել է, որ դրա հետևանքով արևմտյան լրատվամիջոցներում կտարածվի ևս մեկ կեղծիք «ռուսների վայրագությունների մասին»։
«Ուկրաինայի իշխանությունների նման գործողությունները հերթական անգամ վկայում են խաղաղ քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ նրանց անմարդկային վերաբերմունքի և բարոյականության ու միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի լիակատար անտեսման մասին»,- հայտարարել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում Մարիուպոլի հումանիտար միջանցքով հաջողվել է փրկել ևս 815 մարդու կյանք:
Միզինցևը նաև հայտնել է, որ մեկ օրում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստան է տարահանվել 14 606 մարդ, որոնցից 2 328-ը երեխաներ են: