00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր հայրենիք...». «Ձախ» Հարութը Զինվորի տան տղաների հետ երգել է Հայաստանի օրհներգը

Բաժանորդագրվել
«Գեղեցկություն զինվորներից» նախաձեռնության տղաները երգչին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստված թիթեռներով կոմպոզիցիան։
Երգեր, ծափահարություններ, բուռն էմոցիաներ. հայտնի երգիչ Հարութ Փամբուխչյանի («Ձախ» Հարութ) այցի շնորհիվ այսպես լցվեց Զինվորի տան հերթական օրերից մեկը։
Երգչի ներս մտնելուն պես նրան շատ ջերմ, ծափահարություններով դիմավորեցին կենտրոնում բուժում ստացող տղաները։
«Այստեղ գալիս գիտեի, թե ուր եմ գալիս։ Ամեն մարդ իր հայրենիքին յուրովի է ծառայում, բայց ձեր ծառայությունն անգին է, ինձ համար բոլորդ հերոսներ եք։ 100 հազարանոց ստադիոններում եմ ելույթ ունեցել, որտեղ ինձ ծափահարել են, սակայն այստեղ գտնվողներդ ինձ համար 500 մլն արժեք»,- նշեց Փամբուխչյանը։

«Հայրս միշտ ասում էր` «Եթե պատերազմ ես գնում` զենքդ հետ վերցրու, իմ զենքն էլ իմ կիթառն է։ Տղե՛րք ջան, ես կիթառ եմ բերել, ցանկանում եմ ձեզ համար երգել»,- ասաց նա։

Հարութ Փամբուխչյանը զինվորների համար կատարեց իր և Ռուբեն Հախվերդյանի «Կարմիր կակաչները», ինչից հետո գրկախառնվեց բոլորի հետ։ Հնչեցին նաև «Երևանի գիշերներում», «Մենք չենք լինի էլ 20 տարեկան», «Սիրում եմ քեզ, մոռացել ես», «Արշալույսը արդեն բացվեց» և այլ ստեղծագործություններ։ Երգերի մեծ մասում տղաները ձայնակցում էին «Ձախ» Հարութին։
Երգիչը տղաների հետ կատարեց նաև «Մեր Հայրենիքը»` ՀՀ պետական հիմնը։
«Գեղեցկություն զինվորներից» նախաձեռնության տղաներն էլ երգչին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան։ Անվասայլակներով տղաները, որոնք պարի խումբ են ձևավորել, առաջարկեցին «Ձախ» Հարութին` ելույթ ունենալ նրա համերգներին։
Լրահոս
0