https://arm.sputniknews.ru/20220414/arevmutqy-teghekatvutjan-nkatmamb-tvotal-anhandurzhvoghakanutjun-e-drsevvorum-lavrvov-40880601.html
Արևմուտքը տեղեկատվության նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն է դրսևորում. Լավրով
Արևմուտքը տեղեկատվության նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն է դրսևորում. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգորնախարարը նշել է, որ արևմտյան բռնաճնշումների հոսքի տակ են ընկնում և՛ սոցցանցերի առանձին օգտատերեր, և՛ խոշոր ԶԼՄ-ներ։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T12:49+0400
2022-04-14T12:49+0400
2022-04-14T13:34+0400
սերգեյ լավրով
կիբեռանվտանգություն
տեղեկություն
արևմուտք
ամն
ուկրաինա
պատերազմ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906129_0:0:3102:1745_1920x0_80_0_0_cd23eb0061691d83456ce88e9a43fe23.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երբ Ռուսաստանը սկսեց իր գնահատականները տալ ու պաշտպանել սեփական շահերը, Արևմուտքը թաղեց տեղեկատվության հասանելիության վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Այս մասին այսօր Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում` «Թվային միջազգային հարաբերություններ-2022» խորագրով կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։«Այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց իր գնահատականները տալ, հիմնվել իր իրական, օրինական, ազգային շահերի վրա, Արևմուտքի` տեղեկատվությանը ազատ հասանելիություն ապահովելու անհրաժեշտության մասին բոլոր պարտավորությունները մոռացվեցին և թաղվեցին»,- ասել է նախարարը։Նա ընդգծել է, որ Արևմուտքը պարզապես փակում է բոլոր այն աղբյուրների հասանելիությունը, որոնք իրեն դուր չեն գալիս։Նրա խոսքով` արևմտյան առցանց հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսական աղբյուրները։Նա հավելել է, որ նախարարության հրապարակումների հետ կապված չհիմնավորված սահմանափակումներ է անում նաև Twitter-ը։Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ ՌԴ-ն կշարունակի օգտագործել արևմտյան տեղեկատվական հարթակները, բայց հույսը դնելու է հայրենականի վրա։Ըստ նրա` ԱԳՆ-ն ակտիվորեն աջակցելու է «Одноклассники»-ին և Rutube-ին։ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրել է նաև, որ կիբեռվտանգների ֆոնին ԱԳՆ-ն կանի ամեն բան՝ տեղեկատվական անվտանգությունն ուժեղացնելու համար։Ավելի վաղ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր ԵՄ-ում մի շարք ռուսական ԶԼՄ-ների աշխատանքի արգելափակման մասին։ Ըստ նրա` նման սահմանափակումներն արվել են Ուկրաինայում հատուկ գործողությունների պատճառով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության շրջանակում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։
արևմուտք
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906129_204:0:2933:2047_1920x0_80_0_0_d9dcf2f5f906aa5d138178a489c8912c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, կիբեռանվտանգություն, տեղեկություն, արևմուտք, ամն, ուկրաինա, պատերազմ, պատժամիջոցներ
սերգեյ լավրով, կիբեռանվտանգություն, տեղեկություն, արևմուտք, ամն, ուկրաինա, պատերազմ, պատժամիջոցներ
Արևմուտքը տեղեկատվության նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն է դրսևորում. Լավրով
12:49 14.04.2022 (Թարմացված է: 13:34 14.04.2022) ՌԴ արտգորնախարարը նշել է, որ արևմտյան բռնաճնշումների հոսքի տակ են ընկնում և՛ սոցցանցերի առանձին օգտատերեր, և՛ խոշոր ԶԼՄ-ներ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երբ Ռուսաստանը սկսեց իր գնահատականները տալ ու պաշտպանել սեփական շահերը, Արևմուտքը թաղեց տեղեկատվության հասանելիության վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Այս մասին այսօր Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում` «Թվային միջազգային հարաբերություններ-2022» խորագրով կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց իր գնահատականները տալ, հիմնվել իր իրական, օրինական, ազգային շահերի վրա, Արևմուտքի` տեղեկատվությանը ազատ հասանելիություն ապահովելու անհրաժեշտության մասին բոլոր պարտավորությունները մոռացվեցին և թաղվեցին»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Արևմուտքը պարզապես փակում է բոլոր այն աղբյուրների հասանելիությունը, որոնք իրեն դուր չեն գալիս։
«Արևմուտքն այլակարծության նկատմամբ տոտալիտար անհանդուրժողականություն է ցուցաբերում։ Արևմտյան ճնշումների հոսքի տակ են ընկնում և՛ սոցցանցերի առանձին օգտատերեր, և խոշոր ԶԼՄ–ներ` տարիներով ստեղծված նորությունների և գնահատականների տարածման իրենց ողջ ենթակառուցվածքով»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով` արևմտյան առցանց հարթակները «հովհարաձև» արգելափակում են տեղեկատվության ռուսական աղբյուրները։
«Անում են դա ցուցադրաբար, առանց քաշվելու։ Օրերս Youtube-ը սահմանափակեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետև նույնանման միջոցների ենթարկվեց Պետդումայի էջը»,- ասել է ՌԴ նախարարը։
Նա հավելել է, որ նախարարության հրապարակումների հետ կապված չհիմնավորված սահմանափակումներ է անում նաև Twitter-ը։
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ ՌԴ-ն կշարունակի օգտագործել արևմտյան տեղեկատվական հարթակները, բայց հույսը դնելու է հայրենականի վրա։
Ըստ նրա` ԱԳՆ-ն ակտիվորեն աջակցելու է «Одноклассники»-ին և Rutube-ին։
ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրել է նաև, որ կիբեռվտանգների ֆոնին ԱԳՆ-ն կանի ամեն բան՝ տեղեկատվական անվտանգությունն ուժեղացնելու համար։
«ԱԳՆ-ն ընդհանուր միտումից հեռու չի մնում` ակտիվորեն զարգացնելով թվային օրակարգը, անելու ենք անհրաժեշտ ամեն բան ԱԳՆ-ի շրջանակում տեղեկատվական անվտանգությունն ուժեղացնելու համար` նպատակ ունենալով արդյունավետ պայքար մղել կիբեռվտանգների դեմ, որոնք նկատելիորեն աճել են»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր ԵՄ-ում մի շարք ռուսական ԶԼՄ-ների աշխատանքի արգելափակման մասին։ Ըստ նրա` նման սահմանափակումներն արվել են Ուկրաինայում հատուկ գործողությունների պատճառով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։