https://arm.sputniknews.ru/20220414/arcakhy-erbeq-voch-mi-kargavitshakvov-chi-karvogh-linel-adrbejani-kazmum-beglarjan-40894159.html
Արցախը երբեք ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Բեգլարյան
Արցախը երբեք ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Բեգլարյան
Sputnik Արմենիա
Արցախի պետնախարարը հերքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և ներկայացրել է ԱՀ-ի դիրքորոշումը։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T17:25+0400
2022-04-14T17:25+0400
2022-04-14T18:05+0400
արտակ բեգլարյան
արցախ
ադրբեջան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28626936_0:0:1600:901_1920x0_80_0_0_c155014d3d369438dcd0ec81c7ae6c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և պետք է լուծվի առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման միջոցով, հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։Նա հերքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Արցախի զինված ուժերը Փառուխից և Քարագլխից կրակել են Խաչենի ջրամբարի և Ակնայի (Աղդամ) ուղղությամբ։ Բեգլարյանը Իլհամ Ալիևին կոչ է արել փաստեր հրապարակել, եթե իհարկե այդպիսիք կան։«Միաժամանակ, Փառուխի գրավումից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը սադրանքների էր դիմում` խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ականանետներ արձակելով։ Գազատարը կանխամտածված պայթեցնելուց հետո այն ուշացումներով վերականգնելն ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ»,- ընդգծել է պետնախարարը։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։Ապրիլի 12–ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28626936_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1315e63b52d346dd9a8344ffffdd3c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ բեգլարյան, արցախ, ադրբեջան, իլհամ ալիև
արտակ բեգլարյան, արցախ, ադրբեջան, իլհամ ալիև
Արցախը երբեք ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Բեգլարյան
17:25 14.04.2022 (Թարմացված է: 18:05 14.04.2022) Արցախի պետնախարարը հերքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և ներկայացրել է ԱՀ-ի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և պետք է լուծվի առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման միջոցով, հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Իրավական և պատմական հիմքերից բացի, հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը և Ադրբեջանի համակարգային հայատյացությունը լրացուցիչ հիմք են տալիս կարծելու, որ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նա հերքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Արցախի զինված ուժերը Փառուխից և Քարագլխից կրակել են Խաչենի ջրամբարի և Ակնայի (Աղդամ) ուղղությամբ։ Բեգլարյանը Իլհամ Ալիևին կոչ է արել փաստեր հրապարակել, եթե իհարկե այդպիսիք կան։
«Միաժամանակ, Փառուխի գրավումից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը սադրանքների էր դիմում` խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ականանետներ արձակելով։ Գազատարը կանխամտածված պայթեցնելուց հետո այն ուշացումներով վերականգնելն ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ»,- ընդգծել է պետնախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
Ապրիլի 12–ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը
հայտնեց, որ Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։