https://arm.sputniknews.ru/20220413/zhamanaky-qich-e-hajastany-petq-e-mtatsi-nvor-atvomakajani-masin-40851588.html
Ժամանակը քիչ է. Հայաստանը պետք է մտածի նոր ատոմակայանի մասին
Ժամանակը քիչ է. Հայաստանը պետք է մտածի նոր ատոմակայանի մասին
Sputnik Արմենիա
Միայն ատոմակայանը կկարողանա լիարժեք ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը։ ԱԷԿ–ի ծառայության ժամկետն անվերջ չէ, ու նոր կայանը կառուցելը ժամանակատար է... 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T16:00+0400
2022-04-13T16:00+0400
2022-04-13T16:13+0400
հայաստան
ատոմակայան
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40840826_26:48:1600:934_1920x0_80_0_0_9d813337dcc75d234f020b14a29ae825.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանը չպետք է հետաձգի նոր ԱԷԿ-ի հարցը. կառուցման համար ավելի քիչ ժամանակ է մնացել, քան թվում է։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության փոխնախագահ Վիտալի Լեբեդենկոն։Հիմնանորոգմանը հաջորդած փորձարկումները ցույց են տվել, որ ԱԷԿ–ը կարող է ևս 10 տարի աշխատել: Բայց կայանը մեկ օրում չի կառուցվում: Միայն նախագիծ կազմելը մի քանի տարի է տևում, մի քանի տարի էլ պետք է կառուցելու համար։ Լեբեդենկոյի խոսքով` նոր կայանի նախագծային փաստաթղթերը պետք է չուշացնել։ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը, ընդ որում՝ այսօր ամենաէժան սակագնով։ Առանց դրա Հայաստանի էներգետիկ ապահովությունը շատ ավելի բարդ իրավիճակում կհայտնվի։Վետերանների միության առաջին փոխնախագահ Բաուրժան Դույսեբաևն իր հերթին հիշեցրեց, որ այժմ Ղազախստանում էլ են քննարկվում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները, թեև Ղազախստանն ավելի շատ էներգառեսուրսներ ունի, քան Հայաստանը:«Զուտ բնական պայմաններից ելնելով՝ մեկ բնակչի հաշվով էներգաապահովվածությունը մեզ մոտ մոտավորապես հինգ-վեց անգամ շատ է, բայց քննարկվում է նոր կայանի նախագիծը։ Նավթ ու գազ չունեցող Հայաստանի համար ԱԷԿ-ի կառուցումը էներգետիկ անկախությունն ապահովելու միակ միջոցն է», - ավելացրեց Դույսեբաևը։Արևային կայանները բեռ են դարձել պետության համար. ՍանոսյանՄեծամորի ԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանն էլ ասաց, որ այսօրվա պայմաններում պետք է ուսումնասիրել ռեակտորի իրանի թրծումից հետո մետաղի վիճակը: Յուրաքանչյուր պլանային նախազգուշական նորոգման ժամանակ պետք է ստուգել ռեակտորի, ճնշման կոմպենսատորի ու կայանի այլ հանգույցների վիճակը, որոնք փոխարինման ենթակա չեն։ Նրա խոսքով` դա թույլ կտա առավելագույնս ճշգրիտ գնահատել կայանի աշխատանքային ռեսուրսը և հասկանալ ժամանակային պաշարը:Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ նոր ԱԷԿ-ը թույլ կտա ավելացնել Հայաստանի էներգետիկ հզորություն ու սկսել արդյունաբերության վերականգնումը: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին հանրապետությունն ամեն տարի 15 մլրդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա է սպառել, այսինքն՝ կրկնակի շատ, քան հիմա. այն ժամանակ մոտ 700 մեքենաշինական և քիմիական գործարան էր աշխատում (չհաշված մյուս գործարանները)։«Նոր կայանը թույլ կտա ստեղծել նոր էներգառեսուրսներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի վերականգնել մեր արդյունաբերությունը», - ընդգծեց Սաֆարյանը:Նշենք, որ ապրիլի 12-ին Մեծամորում մեկնարկել է Ատոմային էներգիայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության կողմից հայ գործընկերների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովը։Դեռ որքա՞ն կարող են Սևան-Հրազդանն ու ՀԱԷԿ-ը էժան էլեկտրաէներգիա տալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40840826_181:0:1600:1064_1920x0_80_0_0_8e073934eeb71ec448ff08f806a04cb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, էլեկտրաէներգիա
հայաստան, ատոմակայան, էլեկտրաէներգիա
Ժամանակը քիչ է. Հայաստանը պետք է մտածի նոր ատոմակայանի մասին
16:00 13.04.2022 (Թարմացված է: 16:13 13.04.2022) Միայն ատոմակայանը կկարողանա լիարժեք ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը։ ԱԷԿ–ի ծառայության ժամկետն անվերջ չէ, ու նոր կայանը կառուցելը ժամանակատար է, այնպես որ պետք է գործի անցնել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանը չպետք է հետաձգի նոր ԱԷԿ-ի հարցը. կառուցման համար ավելի քիչ ժամանակ է մնացել, քան թվում է։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության փոխնախագահ Վիտալի Լեբեդենկոն։
Հիմնանորոգմանը հաջորդած փորձարկումները ցույց են տվել, որ ԱԷԿ–ը կարող է ևս 10 տարի աշխատել: Բայց կայանը մեկ օրում չի կառուցվում: Միայն նախագիծ կազմելը մի քանի տարի է տևում, մի քանի տարի էլ պետք է կառուցելու համար։ Լեբեդենկոյի խոսքով` նոր կայանի նախագծային փաստաթղթերը պետք է չուշացնել։
ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը, ընդ որում՝ այսօր ամենաէժան սակագնով։ Առանց դրա Հայաստանի էներգետիկ ապահովությունը շատ ավելի բարդ իրավիճակում կհայտնվի։
«Ռեակտորների տարբեր մոդելներ կան, որոնց ընտրությունը հայ մասնագետների մենաշնորհն է։ Բայց ակնհայտ է, որ կայանն անհրաժեշտություն է», - ավելացրեց նա։
Վետերանների միության առաջին փոխնախագահ Բաուրժան Դույսեբաևն իր հերթին հիշեցրեց, որ այժմ Ղազախստանում էլ են քննարկվում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները, թեև Ղազախստանն ավելի շատ էներգառեսուրսներ ունի, քան
Հայաստանը:
«Զուտ բնական պայմաններից ելնելով՝ մեկ բնակչի հաշվով էներգաապահովվածությունը մեզ մոտ մոտավորապես հինգ-վեց անգամ շատ է, բայց քննարկվում է նոր կայանի նախագիծը։ Նավթ ու գազ չունեցող Հայաստանի համար ԱԷԿ-ի կառուցումը էներգետիկ անկախությունն ապահովելու միակ միջոցն է», - ավելացրեց Դույսեբաևը։
Մեծամորի ԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանն էլ ասաց, որ այսօրվա պայմաններում պետք է ուսումնասիրել ռեակտորի իրանի թրծումից հետո մետաղի վիճակը: Յուրաքանչյուր պլանային նախազգուշական նորոգման ժամանակ պետք է ստուգել ռեակտորի, ճնշման կոմպենսատորի ու կայանի այլ հանգույցների վիճակը, որոնք փոխարինման ենթակա չեն։ Նրա խոսքով` դա թույլ կտա առավելագույնս ճշգրիտ գնահատել կայանի աշխատանքային ռեսուրսը և հասկանալ ժամանակային պաշարը:
«Իհարկե, հավերժական ռեսուրսներ չկան, բայց կարելի է երկարացնել շահագործման ժամկետը», - ասաց Ազատյանը:
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ նոր ԱԷԿ-ը թույլ կտա ավելացնել
Հայաստանի էներգետիկ հզորություն ու սկսել արդյունաբերության վերականգնումը: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին հանրապետությունն ամեն տարի 15 մլրդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա է սպառել, այսինքն՝ կրկնակի շատ, քան հիմա. այն ժամանակ մոտ 700 մեքենաշինական և քիմիական գործարան էր աշխատում (չհաշված մյուս գործարանները)։
«Նոր կայանը թույլ կտա ստեղծել նոր էներգառեսուրսներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի վերականգնել մեր արդյունաբերությունը», - ընդգծեց Սաֆարյանը:
Նշենք, որ ապրիլի 12-ին Մեծամորում մեկնարկել է Ատոմային էներգիայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության կողմից հայ գործընկերների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովը։