00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավորը ՔՊ-ին մեղադրեց Ալիևի հայտարարություններին չարձագանքելու համար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ (13 ապրիլի, 2022թ)․ Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ (13 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Բաժանորդագրվել
Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո որոշակի լարվածություն առաջացավ, և անգամ ՔՊ-ական պատգամավորի կողմից վիրավորանք հնչեց։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իշխանության ներկայացուցիչներին մեղադրեց Ադրբեջանի նախագահի` Արցախի և արցախցիների վերաբերյալ հայտարարություններին չարձագանքելու համար։
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունից միայն Վարդանյանն էր ներկա։ Նա միակն է, որ մնացել է Երևանում և գործընկերների հետ չի մեկնել Արցախ և ՀՀ սահմանամերձ համայնքներ։
Քրիստինե Վարդանյանն ընդգծեց, որ եկել է իշխանականների դեմքին ասելու այն ամենը, ինչ մտածում են հազարավոր մարդիկ։

Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց Ադրբեջանի նախագահի՝ երեկ հնչեցրած մի քանի հայտարարություն. «Եթե Հայաստանը զինեն, մենք բացասական կընկալենք», «Զանգեզուրի միջանցքը բացվելու է, եթե Հայաստանը կամավոր չհամաձայնի, ապա կդիմենք այլ մեթոդի», «Մենք ասել ենք` Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա», «Բրյուսելում ես ևս մեկ անգամ հստակեցրել եմ, որ Հայաստանն ընդունում է մեր պայմանները, իսկ հակամարտություն և Լեռնային Ղարաբաղ բառերը չկային մեր հայտարարության մեջ, որովհետև դրանք լուծված են և չեն կարող քննարկվել։ Արցախցիները պետք է ընդունեն, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո»։

«Այսօր մի քանի ժամանոց շոուի ժամանակ, որը դուք կազմակերպել էիք, ոչ միայն չեք անդրադարձել այս հայտարարություններից որևէ մեկին, այլև հայտարարել եք, որ Ադրբեջանի ներկայացրած նախապայմանները ձեզ համար ընդունելի են։ Շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու` անկախ նրանից, թե դուք ինչ կզիջեք, դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը` նոր ցեղասպանությունը»,- նշեց Վարդանյանը։
Դիմելով արցախցիներին, պատգամավորը շեշտեց` Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, որոնք գիտակցում են, որ սա հայկական հարց է։ Եզրափակելով խոսքը` Քրիստինե Վարդանյանը սպիտակ կտոր հանեց և ասաց. «Դուք սա եք, սա է ձեր դեմքն ու ճշմարտությունը, սրանից փախչել դուք չեք կարող»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի աշխատակցին հորդորեց անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը։
«Փոքրիկ ալբանական դուրսպրծուկ»,- Վարդանյանի ելույթին ի պատասխան այսպես արտահայտվեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Սիմոնյանը երկու պատգամավորին էլ նախազգուշացում արեց։
Պատգամավորներին Արցախ չթողնելու հարցով կապի մեջ էինք ռուսական կողմի հետ. Միրզոյան
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հերթական քառօրյան բոյկոտել են և նշել, որ մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ համայնքներ։
Լրահոս
0