https://arm.sputniknews.ru/20220413/qaghaqakan-paraktumnern-ashkharhum-chen-karvogh-khangarel-magate-i-ashkhatanqin-pvordzaget-40851181.html
Քաղաքական պառակտումներն աշխարհում չեն կարող խանգարել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին. փորձագետ
Քաղաքական պառակտումներն աշխարհում չեն կարող խանգարել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին. փորձագետ
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությունները նախկինի պես կստուգեն ատոմակայաններն ամբողջ աշխարհում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում: 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T15:48+0400
2022-04-13T15:48+0400
2022-04-13T15:56+0400
մագատէ
ատոմակայան
ուկրաինա
ստուգումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34509733_0:121:3072:1849_1920x0_80_0_0_ecea4082774ecb50ca34ff55c0049bf4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Քաղաքական պառակտումներն աշխարհում չեն կարող խանգարել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նամն կարծիք հայտնեց Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության անդամ Իգոր Կուլեշովը։Այդ պատճառով միջուկային օբյեկտներ ունեցող բոլոր երկրները պետք է իրենց մոտ ընդունեն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք ստուգում են այդ օբյեկտներն ու միջուկային վառելիքի բաղադրությունը (մասնավորապես, որ այն չգերազանցի ատոմի հարստացման նորմերը)։«ՄԱԳԱՏԷ-ն զուտ տեխնիկական կազմակերպություն է, և կարծում եմ, որ նման տեսչական առաքելությունները շարունակվելու են, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր», - նշեց Կուլեշովը։Նշենք, որ ապրիլի 12-ին Ատոմային էներգետիկայի վետերանների միջազգային միությունը Մեծամորի կայանում «Ատոմային էներգետիկայի դերը ժամանակակից հասարակության զարգացման գործում» խորագրով համաժողով է անցկացրել:Մոսկվան և Կիևը պայմանավորվել են համատեղ պահպանել Չեռնոբիլի ատոմակայանը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34509733_248:0:2979:2048_1920x0_80_0_0_1d2d33552d3d8d3be9e03c37b4540b29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, ատոմակայան, ուկրաինա, ստուգումներ
մագատէ, ատոմակայան, ուկրաինա, ստուգումներ
Քաղաքական պառակտումներն աշխարհում չեն կարող խանգարել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին. փորձագետ
15:48 13.04.2022 (Թարմացված է: 15:56 13.04.2022) ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությունները նախկինի պես կստուգեն ատոմակայաններն ամբողջ աշխարհում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Քաղաքական պառակտումներն աշխարհում չեն կարող խանգարել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին։
Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նամն կարծիք հայտնեց Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության անդամ Իգոր Կուլեշովը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարող են հարցականի տակ հայտնվել ՄԱԳԱՏԷ-ի դիտորդական առաքելությունները Ուկրաինայի հակամարտության երկու կողմերում գտնվող երկրների ատոմակայաններում, Կուլեշովը (նա ՄԱԳԱՏԷ-ում աշխատելու փորձ ունի) նշեց, որ կազմակերպությունը, ի թիվս այլ բաների, վերահսկում է միջուկային սպառազինությունների չտարածման մասին պայմանագրի կատարումը:
Այդ պատճառով միջուկային օբյեկտներ ունեցող բոլոր երկրները պետք է իրենց մոտ ընդունեն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք ստուգում են այդ օբյեկտներն ու միջուկային վառելիքի բաղադրությունը (մասնավորապես, որ այն չգերազանցի ատոմի հարստացման նորմերը)։
«ՄԱԳԱՏԷ-ն զուտ տեխնիկական կազմակերպություն է, և կարծում եմ, որ նման տեսչական առաքելությունները շարունակվելու են, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր», - նշեց Կուլեշովը։
Նշենք, որ ապրիլի 12-ին Ատոմային էներգետիկայի վետերանների միջազգային միությունը Մեծամորի կայանում «Ատոմային էներգետիկայի դերը ժամանակակից հասարակության զարգացման գործում» խորագրով համաժողով է անցկացրել: