https://arm.sputniknews.ru/20220413/patgamavvornerin-arcakh-chtvoghnelu-harcvov-kapi-mej-einq-rusakan-kvoghmi-het-mirzvojan-40853630.html
Պատգամավորներին Արցախ չթողնելու հարցով կապի մեջ էինք ռուսական կողմի հետ. Միրզոյան
Պատգամավորներին Արցախ չթողնելու հարցով կապի մեջ էինք ռուսական կողմի հետ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ասաց, թե ինչ քայլեր են արվել, երբ իմացել են, որ ՀՀ պատգամավորներին չեն թույլատրում մուտք գործել Արցախ։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T16:55+0400
2022-04-13T16:55+0400
2022-04-13T18:13+0400
հայաստան
արարատ միրզոյան
արցախ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/63/21216384_0:0:1600:901_1920x0_80_0_0_513186f8878d52cd39b26ed27fa9d855.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Այն պահից, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իմացել է, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, սկսել է գործողություններ ձեռնարկել։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով երեկվա դեպքին։ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։ Սակայն նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Դեպքի առնչությամբ մտահոգություն էր հայտնել ՀՀ ԱԳՆ–ն։Նա հավելեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան ԼՂ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/63/21216384_40:0:1500:1095_1920x0_80_0_0_c71d53ac407bc4b227e5fccc87f043ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, արցախ, պատգամավոր
հայաստան, արարատ միրզոյան, արցախ, պատգամավոր
Պատգամավորներին Արցախ չթողնելու հարցով կապի մեջ էինք ռուսական կողմի հետ. Միրզոյան
16:55 13.04.2022 (Թարմացված է: 18:13 13.04.2022) Արարատ Միրզոյանն ասաց, թե ինչ քայլեր են արվել, երբ իմացել են, որ ՀՀ պատգամավորներին չեն թույլատրում մուտք գործել Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Այն պահից, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իմացել է, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, սկսել է գործողություններ ձեռնարկել։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով երեկվա դեպքին։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները
երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։ Սակայն
նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Դեպքի առնչությամբ
մտահոգություն էր հայտնել ՀՀ ԱԳՆ–ն։
«Երեկ մենք կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ, և՛ ՌԴ իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Ռուսական կողմից մեզ հավաստիացրել են, որ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։ Այսինքն` մեզ ասել են, որ պատգամավորների մուտքը նպատակահարմար չէ, քանի որ հնարավոր է` սադրանքներ լինեն»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները, առավել ևս ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան ԼՂ։